«Նույնիսկ թեստերի հեղինակների աշակերտները բարձր չեն ստացել». 20 միավոր է ստացել ընդամենը 2 դիմորդ
«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության արդյունքները կհրապարկվեն վաղը` հունիսի 9-ին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը:
Նա նշեց, որ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունից դիմորդների մոտ 10 տոկոսը ստացել է անբավարար, իսկ 20 միավոր ստացել է ընդամենը 2 դիմորդ: Նա նաև հայտնեց, որ անցած տարի 20 միավոր է ստացել 26 դիմորդ:
Նրա խոսքով, քանի որ անցած տարի հայոց լեզվի թեստերի բարդության վերաբերյալ եղել են շատ բողոքներ, դրա համար հրավիրել են մասնագետների, որոնք ուղղեցույցերում շտկումներ են կատարել: Չնայած կատարված շտկումներին, Գուրգեն Խաչատրյանը չժխտեց, որ այս տարի հայոց լեզվի թեստերը նույնպես բարդ են եղել:
Ըստ նրա, «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությունից դիմորդները ցածր են ստացել, ոչ միայն նրա համար, որ թեստերը բարդ են եղել, այլև այս տարի թեստերի հեղինակները դրանց գաղտնիությունը շատ լավ են պահպանել:
«Նույնիսկ թեստերի հեղինակների աշակերտները բարձր չեն ստացել»,- ասաց նա` հավելելով, որ այս տարի քննական կենտրոններում քննությունների ընթացքի վերահսկողությունների շատ ավելի բարձր մակարդակով է իրականացվում, դրա համար էլ դիմորդները չեն կարողացել իրարից արտագրել:
Նշենք, որ Հայաստանի Հանրապետությունում «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից միասնական քննությունը անցկացնելու համար ձևավորվել էր 39 քննական կենտրոնն, իսկ ԼՂՀ-ում` ձևավորվել է 4 քննական կենտրոն:
«Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննությանը մասնակցելու համար հայտագրվել էր ավելի քան 11 հազ. 162 դիմորդ:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան