«Կենսաբանություն» առարկայի միասնական քննությունից անբավարար է ստացել 400 դիմորդ
«Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ընդհանուր պատմություն» առարկաներից անցկացված միասնական քննությունների արդյունքներն արդեն հրապարկվել են: Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը:
Նա նշեց, որ «Կենսաբանություն» առարկայից 17.5-20 միավոր է ստացել 81 դիմորդ, 13.5-17.25 միավոր է հավաքել 40 դիմորդ, 7.5-13.25 միավոր է հավաքել 806 դիմորդ, իսկ դրական միավորի շեմը չի հաղթահարել 400 դիմորդ: Այս առարկայի միասնական քննության միջին միավորը 10,8-ն է:
«Ընդհանուր պատմություն» առարկայի միասնական քննության միջին միավորը 12.9 –ն է: Ընդհանուր պատմությունից 17.5-20 միավոր է ստացել 64 դիմորդ, 13.5-17.25 միավոր է հավաքել 176 դիմորդ, 7.5-13.25 միավոր է հավաքել 205 դիմորդ, իսկ դրական միավորի շեմը չի հաղթահարել 36 դիմորդ:
«Աշխարհագրություն» առարկայից 17.5-20 միավոր է ստացել 14 դիմորդ, 13.5-17.25 միավոր է հավաքել 91 դիմորդ, 7.5-13.25 միավոր է հավաքել 156 դիմորդ, իսկ դրական միավորի շեմը չի հաղթահարել 53 դիմորդ:
Նշենք, որ հունիսի 1–ին «Կենսաբանություն» առարկայից միասնական քննությանը մասնակցելու համար դիմում-հայտ էր ներկայացրել 1763 դիմորդ, բացակայել է 72 -ը, «Ընդհանուր պատմություն» առարկայից՝ 512, բացակայել է 31-ը, «Աշխարհագրություն» առարկայից՝ 329 դիմորդ, բացակայել է 15-ը։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան