«ԱԱ-2014»-ի ընտրական փուլի վիճակահանությունը տեղի կունենա 2011 թ. ամռանը
Յոհաննեսբուրգում ավարտվել է ՖԻՖԱ-ի գործադիր կոմիտեի երկօրյա նիստը, որը նախագահում էր համաշխարհային ֆուտբոլի գերատեսչության ղեկավար Յոզեֆ Բլատտերը: Այս մասին տեղեկացնում է կազմակերպության պաշտոնական կայքը:
Ֆուտբոլային բարձրաստիճան պաշտոնյաները քննարկել են ՖԻՖԱ-ի 60-րդ համաժողովին և աշխարհի առաջիկա առաջնությանը նախապատրաստության ընթացքը, ինչպես նաև մի շարք հետաքրքիր որոշումներ են կայացրել: Մասնավորապես` աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը կկայանա 2011 թ. հուլիս-օգոստոս ժամանակահատվածում: Իսկ նախկինում թիմերն իրենց մրցակիցների անուններն իմանում էին ձմռանը: Վիճակահանության և մրցաշարի մեկնարկի միջև եղած ժամանակը կես տարով ավելացնելը կոնֆեդերացիաներին հնարավորություն կտա ավելի օպտիմալ խաղացանկ կազմել:
Գործադիր կոմիտեն հավանության է արժանացրել նաև աշխարհի առաջնությունները երկու երկրում անցկացնելու գաղափարը: Այսպիսով` Իսպանիայի ու Պորտուգալիայի, Բելգիայի ու Հոլանդիայի համատեղ հայտերն իրավունք կունենան պայքարել 2018 թ. կամ 2022 թ. աշխարհի առաջնությունների կազմակերպման իրավունքի համար: Սակայն համատեղ հայտեր ներկայացրած երկրները պետք է ընդամենը մեկ կազմկոմիտե ձևավորեն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան