Գազա շարժվող թուրքական նավում եղել են հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ
Մայիսի 31-ին դեպի շրջափակված Գազա «մարդասիրական բեռ» տեղափոխող թուրքական «Mavi Marmara» նավում եղել են Թուրքիայի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ: Նման հայտարարությամբ հանդես է եկել Եվրախորհրդարանի կիպրոսցի պատգամավոր Չիպրիոտ Էլենի Թեոկառուսը:
Այս մասին տեղեկացնում է թուրքական «Ֆըրաթ» (Fırat) լրատվական գործակալությունը` վկայակոչելով հունական սկզբնաղբյուրը, որտեղ նշված է, որ Թուրքիան իրեն ձևացնում է իբրև միջազգային իրավունքի պաշտպան, մինչդեռ ինքը չի հարգում այդ իրավունքը. զավթել է Կիպրոսը, խախտում է Հունաստանի օդային տարածքները, պատասխանատու է Հայոց ցեղասպանության համար և ռմբակոծում է քրդական գյուղեր և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան