Բեռնափոխադրումների ծավալը երկաթուղային ճանապարհով աճել է
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության վերլուծության ու վիճակագրության բաժնի տրամադրած տվյալների համաձայն, այս տարվա մայիսի ընթացքում երկաթուղային ճանապարհով ներկրվել է 124.7 հազար տոննա բեռ, արտահանվել է 28.2 հազար տոննա բեռ:
Հանրապետության տարածքում բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը կազմել է 104.7 հազար տոննա: Ցուցանիշներն, ըստ աղբյուրի, գերազանցվել են մոտ 14.9 տոկոսով:
Մայիսի ընթացքում տեղափոխվել է 73 հազար ուղևոր, որից 72 հազարը միջքաղաքային հաղորդակցության շրջանակում: Միջպետական ուղևորափոխադրումների ծավալը փոքր ինչ նվազել է նախատեսված ցուցանիշից, սակայն ընկերության տվյալներով, ընդհանուր ուղևորափոխադրումների ծավալը աճել է 17 տոկոսվ:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա