Ներկայացվեց 4-րդ սերնդի iPhone-ը
Apple ընկերությունը այսօր WWDC 2010 ամենամյա կոնֆերանսին, ինչպես և սպասվում էր, ներկայացրեց նոր սերնդի iPhone-ը: Հակառակ բոլոր բամբասանքներին` նորույթի անունը iPhone է, այլ ոչ թե iPhone 4G կամ iPhone HD:
iPhone 4-ը վաճառքի դուրս կգա հունիսի 24-ից առայժմ միայն հինգ երկրներում` ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա և Ճապոնիա: Դեկտեմբերի վերջին «Այֆոնը» հասանելի կլինի 88 երկրում: ԱՄՆ-ում փոքր մոդելի արժեքը լինելու է 199$ դոլար, մեծինը` 299$ (ի դեպ 8 ԳԲ iPhone 3GS-ը այսուհետ կարժենա 99$):
Այն համալրված է 3.5 դյույմանոց սենսորային էկրանով, որի հիմքում ընկած է IPS մատրիցան «մուլտիթաչ» տեխնոլոգիայով` 800:1 և 640x960(326 dpi) թույլատրությամբ: Նախկինում այսպիսի էկրաններ չեն օգտագործվել ոչ մի բջջային հեռախոսում կամ սմարթֆոնում: iPhone 4-ը ունի 5 mpx տեսախցիկ լուսադիոդային լուսարձակումով և HD նկարելու հնարավորություն 720 p ֆորմատով (1280x720 կետայնությամբ, 30 կադր վարկյանում):
Նոր «Այֆոնը» թույլ է տալիս կատարել տեսազանգեր. նրա առաջնային պանելին տեղադրված է 0.3 mpx մատրիցային տեսախցիկ: Կա նաև «տհաճ» երևույթ. տեսազանգերը կատարվում են նոր Face Time ենթածրագրով, որը հնարավոր է իրականացնել միայն Wi-Fi կապով: Face Time-ը թույլ է տալիս տեղափոխվել առաջնային տեսախցիկից ետնայինին, օրինակ` խոսակցին ցույց տալու համար տեղանքը:
Pcnews կայքի փոխանցմամբ, սովորական SIM-քարտ նորույթի մեջ չես դնի: Սլոտը նախատեսված է միայն նոր ֆորմատի micro SIM քարտերի համար: Սմարտֆոնի լայնությունը 58.6 մմ է , երկարությունը` 115.2 մմ , քաշը` 137 գրամ: Ֆլեշ հիշողության ծավալը կարող է լինել 16 ԳԲ կամ 32 ԳԲ, ցավոք, 64 ԳԲ տարբերակ նախատեսված չէ: Նորույթի հիմքում ընկած է Apple A4 պրոցեսորը (ճիշտ այնպիսին, իչպիսին iPad-ում է), կառավարվում է նոր iPhone OS 4 օպերացիոն համակարգով:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա