Մեկնարկեց Ֆիզիկա առարկայի միասնական քննությունը
Այսօր մեկնարկեց «Ֆիզիկա» առարկայի միասնկան քննությունը: Այն անցկացնելու համար ձևավորվել է 19 քննական կենտրոն, որից 5-ը Երևանում, 1-ը` ԼՂՀ-ում, մյուսները` ՀՀ տարբեր մարզերում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրեն Գուրգեն Խաչատրյանը: Նա նշեց, որ ԳԹԿ-ն «Ֆիզիկա» առարկայից քննություն հանձնելու համար ստացել է 4099 դիմում-հայտ:
Երևանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում ձևավորված քննական կենտրոնի ղեկավար Գյուլնարա Փալիկյանը նշեց, որ այս քննական կենտրոնում գրանցվել էր 222 դիմորդ, սակայն այսօր բացակայել է 6 դիմորդ:
Նրա խոսքով, այսօր քննությունից առաջ մեկ դիմորդի ձեռքից վերցեր են հաշվիչ, որի հետևում ինչ որ բանաձևեր են եղել գրված:
«Հավանաբար դիմոդն այն որպես ծածկագիր էր օգտագործելու: Մենք նկատեցինք և վերցրեցինք այն դիմորդի ձեռքից` մինչև քննությունը սկսելը: Ինչ վերաբերում է բջջային հեռախոսներին, ապա որոշ դիմորդների մոտից վերցրել ենք մինչ քննությունը սկսելը»,- հավելեց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան