ԱՄՆ-ը հերքում է իրանցի գիտնականին առևանգելու մեղադրանքը
ԱՄՆ-ը հերքում է իրանցի միջուկային ֆիզիկայի բնագավառի գիտնականի առևանգման մասին Իրանի մեղադրանքը:
Ավելի վաղ, Իրանում ԱՄՆ շահերը ներկայացնող Շվեցարիայի դեսպանը Թեհրանում կանչվել էր Իրանի ԱԳՆ, բացատրություններ տալու համար` կապված ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից իրանցի միջուկային ֆիզիկոսի առևանգման հետ: Այսպես վստահեցնում են Թեհրանում:
Իրանական հեռուստաընկերությունը հեռարձակել է մի տեսանյութ` գիտնականի հետ հարցազրույց, որը նկարահանվել է ապրիլի 5-ին: Տեսանյութում նա հայտնել է, որ առևանգվել է ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից և գտնվում է Արիզոնա նահանգում:
Միաժամանակ համացանցում հայտնվել է տեսանյութ, որում գիտնականը հայտարարում է, որ Ամերիկայում իրեն լավ է զգում:
Այս մասին հաղորդում է BBC-ին: