Թուրքիայից հատուկ պատվիրակություն է մեկնելու ԱՄՆ
Իսրայել-Թուրքիա հարաբերությունների լարվածությունը մեղմության ոչ մի միտում առայժ չի դրսևորում: Ինչպես տեղեկացնում է թուրքական «Անադոլու» (Anadolu) լրատվական գործակալությունը, Թուրքիայից պատվիրակություն է պատրաստվում մեկնել Ամերիկայի Միացյալ Նահանգներ` Անկարայի ու Թել-Ավիվի միջև ծագած ճգնաժամի հարցով:
Հայտնի է դարձել, որ պատվիրակությունը ղեկավարելու է Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ - AKP) կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքը: Նախնական տեղեկություններով` պատվիրակությունն ԱՄՆ կմեկնի հաջորդ շաբաթ:
Հիշեցնենք, որ նույն Չելիքն օրերս հայտարարել էր, թե միանգամայն հնարավոր է, որ Թուրքիան չեղյալ հայտարարի Իսրայելի հետ ստորագրած ռազմական ու այլ բնույթի պայմանագրերը: