Բացվեց «DigiTec Business –2010»-ը
Այսօր Երևանում իր աշխատանքները սկսեց երեքամյա «DigiTec Business» ֆորումը, որին մասնակցում են ՏՏ և այլ ոլորտների տեղական ու արտասհամյան կազմակերպություններ: Ընդհանուր առմամբ դրանց թիվը հասնում է 35-ի, նախորդ տարվա 19-ի փոխարեն:
Ինչպես բացման արարողության ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը, ֆորումն արդեն դարձել է ամեմայա ցույց է տալիս իր արդյունավետությունը: Նա ասաց, որ կառավարությունը փորձում է ֆորումին աջակցություն ցուցաբերել, քանի որ այն իրական արդյունքներ է ապահովում, ինչի մասին վկայում են ֆորումի արդյունավետ աշխատանքն ու դրա մասնակիցների թվի ավելացումը:
2009-ի տվյալներով, Հայաստանում ՏՏ ոլորտի հասույթը կազմել է 310 մլն դոլար, որից 70-մլնը բաժին է ընկնում արտահանմանը, բացի այդ այսօր ՀՆԱ-ի կառուցվածքում ՏՏ ոլորտի մասնաբժինը հավասարվել է հանքահումքային ոլորտի մասնաբժնին:
«Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» խորագրի ներքո անցկացվող ֆորումի նպատակն է աջակցել տեղեկատվական և հեռահաղորդակցական տեխնոլոգիաների /ՏՀՏ/ ներդրմանը տնտեսության այլ ոլորտներում, ներկայացնել ՏՀՏ բոլոր այն ապրանքներն ու ծառայությունները, որոնք նախատեսված են տնտեսության արդիականացման, բիզնեսի առօրյա խնդիրների լուծման համար:
Ֆորումին կներկայացվեն ՏՀՏ լուծումներ բիզնեսի կառավարման, գործընթացների ավտոմատացման, վաճառքների խթանման համար հետևյալ ոլորներում`
• Բանկային և ֆինանսական
• Տուրիզմ
• Առևտուր և պահեստների կառավարում
• Շինարարություն
• Տրանսպորտ և կապ
• Բժշկություն և դեղագործություն:
Այս տարի «DigiTec Business 2010»-ն առանձնանում է արտասահմանյան ընկերությունների լուրջ մասնակցությամբ: Ֆորումին մասնակցում են պատվիրակությունների այց Ալբանիայից, Մոլդովայից, Մակեդոնիայից, Բուլղարիայից, Բոսնիա և Հերցոգովինայից, Հոլանդիայից, Կոսովոյից: Հարավարևելյան Եվրոպայի երկրների համար հատուկ կազմակերպվել է ՏՀՏ անկյուն:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա