Մասնագետ. Հայաստանում դեղորայքի շուկայի ընդամենը 10 տոկոսն են գրավում տեղական արտադրողները
Հայաստանում դեղորայքի շուկայում արտադրողների ու ներմուծողների միջև առանձնապես մրցակցություն չկա: Այսօր շուկայում կա 27 դեղ ներմուծող, 14 արտադրող ընկերություններ: Վերջիններս ընդհանուր առմամբ ունեն 300 անուն գրանցված դեղատեսակ: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այսօր այս մասին ասաց Դեղարտադրողների և ներմուծողների միության տնօրեն Սամվել Զաքարյանը:
«Արտադրողները գրավում են շուկայի ընդամենը 10-12 տոկոսը, իսկ հիմնական մասը ներմուծվում է»,-ասաց միության նախագահը: Նա ընդգծեց, որ դեղագործությունը ոչ միայն բիզնես է, այլև երկրի համար ռազմավարական նշանակության արտադրություն է: «Աղետների, պատերազմների ժամանակ պետք է ապահովվեն անհրաժեշտ դեղատեսակները, որ պետք են երկրին»,-ասաց նա: Ըստ նրա, արտադրված դեղերի 50 տոկոսը արտահանվում է: Պետպատվերի շրջանակում ընդգրկված դեղերի 40 տոկոսն էլ ապահվվում է տեղական արտադրության դեղերի հաշվին:
Հայաստանում դեղարտոդրողների խնդիրներն այնքան էլ շատ չեն: Արտահանման խթանման համար այսօր կարևոր են GNP չափանիշները, որոնց հիման վրա են որոշ երկրներ ընդունում այլ երկրներում արտադրված դեղամիջոցները: «ՄԵր արտադրողներն այսօր հիմնականում իրենց միջոցներով գնում են այն ճանապրոհվ, որ պահանջվում է GNP ստանդարտներով»,-ասաց Ս. Զաքարյանը: Այժմ միությունը առողջապահության ու էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ մշակում են այդ ստանդարտները, դրանք միտված են արտադրությունը որակյալ ու մաքուր դարձնելուն:
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես են առանց այդ չափանիշների արտահանվում տեղական արտադրության դեղամիջոցները: «Երկրներ կան, դրանք հիմնականում ԱՊՀ երկրներն են, որոնք չեն պահանջում այդ չափանիշները: Եվրոպական շուկաներ մտնելու համար դրանք պարտադիր են»,-բացատրեց միության ղեկավարն ու ավելացրեց, որ Հայաստանն էլ չի պահանջում չափանիշների մասին վկայող հավաստագիր, իսկ Եվրոպայից եկող դեղերը չափանիշներին համապատասխանում են: Իսկ Հայստանը դեղ ներմուծում է այդ արտադրությունն ունեցող գրեթե բոլոր երկրներից, այդ թվում ԱՄՆ-ից, Ճապոնիայից, ԵՄ անդամներից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան