Արթուր Խաչատրյանը Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչի ուղեգիր նվաճեց
Մոսկվայում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնության մեկնարկային փուլերն ավարտվել են: Հայաստանի ներկայացուցիչներից վեցը` Դերենիկ Գիժլարյանը (51 կգ), Ազատ Հովհաննիսյանը (57 կգ), Հրաչյա Ջավախյանը (64 կգ), Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), Արթուր Խաչատրյանը (81 կգ) և Հովհաննես Դանիելյանը (48 կգ), կարողացան քառորդ եզրափակչի ուղեգիր նվաճել: Վերջինս, ի դեպ, վիճակահանության կամքով միանգամից էր հայտնվել ութնյակում:
Հունիսի 8-ին սկսվեցին քառորդ եզրափակիչ փուլի հանդիպումները: Հայաստանի ներկայացուցիչ Արթուր Խաչատրյանը (81 կգ, Վանաձոր) հաղթեց մրցակցին, մտավ կիսաեզրափակիչ և իր համար ապահովեց առնվազն բրոնզե մեդալ: Նրա թիմակիցներ Դերենիկ Գիժլարյանը (51 կգ), Ազատ Հովհաննիսյանը (57 կգ) և Անդրանիկ Հակոբյանը (75 կգ), ցավոք, պարտվեցին:
Այսօր կիսաեզրափակիչ մտնելու համար կպայքարեն Եվրոպայի գործող չեմպիոն Հովհաննես Դանիելյանը (48 կգ) և Պեկինի Oլիմպիադայի բրոնզե մեդալակիր Հրաչյա Ջավախյանը (64 կգ): Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունից:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին