Ի՞նչ և ինչպե՞ս ուտել. Բացատրում է մասնագետը
Հրաժարվել վտանգավոր սովորություններից, սննդի, աշխատանքի և քնի ռեժիմ պահպանել, յուղալի ու աղի սննդի օգտագործումը սահմանափակել: Այս ամենի հետ մեկտեղ չմոռանալ գիրք կարդալ: Այսօր ասուլիսում ամերիկացի երկարակյաց մի բժշկի առողջ ու երկար ապրելու մասին հիմնական խորհուրդները հայաստանցիներին փոխանցեց Սպառողների ասոցիացիա հասարակական կազմակերպության նախագահ Արմեն Պողոսյանը:
«Այսինքն` չպետք է գերի լինել սննդին, շատ կարդալ գրքեր», - բացատրեց Պողոսյանը:
Վերջինիս հետ միասին ասուլիսին ներկայացել էր նաև Առողջապահության Ազգային ինստիտուտի հիգիենայի ամբիոնի ասիստենտ Նարինե Խաչատրյանը և բացատրում էր` ի՞նչ և ինչպե՞ս պետք է ուտել:
Նախ բացատրեց, որ սննդի հիգիենան մաքուր պատառաքաղը կամ ափսեն չէ, ինչպես ընդունված է հայերի շրջանում, այլ` ռացիոնալ ու լիարժեք սննդի ընդունումը:
«Ինչքան էներգիա ծախսում է մարդը, այնքան էլ պետք է սնունդ ստանա, սնունդը պետք է լինի բալանսավորված», -ասաց Խաչատրյանը` ընդգծելով, որ չափահասները օրական պետք է սնվեն 3-4 անգամ, իսկ երեխաները` 5-6 անգամ:
Մասնագետն ահազանգում է, որ Հայաստանում մարդկանց շրջանում նախաճաշի ինստիտուտը զարգացած չէ, բայց շատ կարևոր է: Չնախաճաշելու և օրվա մեջ սոված լինելու դեպքում, ըստ Խաչատրյանի, առաջանում է ստամոքսային այնպիսի հիվանդություններ ինչպիսին ստամոքսային խոցն է, գաստրիտը և այլն:
Մասնագետի խորհուրդն է` քնելուց անմիջապես առաջ չուտել, այլ 2-3 ժամ առաջ, որպեսզի սնունդը մարսվի, սուրճ խմել այնքան, որքան պահանջում է օրգանիզմը, սուրճի շատ օգտագործումը վնաս չէ:
«Այն անգամ երեխաներին են խորհուրդ տալիս», -հավելեց Խաչատրյանը` նշելով` կապ չունի լուծվող է սուրճը, թե ոչ:
Շատ տաք և շատ սառը սնունդ չպետք է ընդունել, իսկ լարվածությունը կամ սթրեսը ուտելու միջոցով անթույլատրելի է հանգստացնել:
Սննդակարգում, ըստ Խաչատրյանի պետք է բազմազանություն ապահովել, ամեն օր օգտագործել կաթ` 750 գրամից ոչ պակաս, բանջարեղեն 400 գրամից ոչ պակաս և իհարկե, մրգեղեն: Իսկ դրանք բոլորը օգտագործելուց առաջ անպայման պետք է լվանալ: Մասնագետն է հիշեցնում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան