Թուրքիայի իշխանությունների գործելաոճը կոմեդիայի ժանրից է. HaberTurk
Թուրք վերլուծաբան Բեքիր Ջոշքունը «Հաբերթուրք» (HaberTurk) ինտերնետային կայքում հրապարակած «Մի տեսակ կոմեդիա» հոդվածում քննության է առնում թուրքական իշխանությունների ծիծաղաշարժ գործելաոճը: Ջոշքունը հենց սկզբում հատկանշական մի համեմատություն է անցկացնում: Կատակերգական ֆիլմերում պատահում է, որ դիմահար կրակում ես, մեկ էլ օդից է ընկնում մի թռչուն: Ասել է թե` նպատակն ու արդյունքը բնավ չեն համապատասխանում: Այսպես և` թուրքական կառավարության դեպքում:
«Այն ժամանակ, երբ իշխանավորներն ասացին, որ այժմ հարևանների հետ զրո խնդիրների ենք հանգում, ես հասկացա, որ առնվազն մեկ հարևանի հետ պատերազմ է սկսվելու»,- գրում է հոդվածագիրը: Շարունակելով նպատակի և արդյունքի` զավեշտի հասնող անհամապատասխանության թեման` Ջոշքունը մատնանշում է դեպի Գազա մարդասիրական օգնություն առաքով թուրքական «Mavi Marmara» նավի պատմությունը: Գազայի խեղճուկրակներին փրկելու մեկնած ուղևորները փրկվելու կարիք ունեցան` այն էլ բավականին ծանր գնով: Ու արդեն անհասկանալի է դառնում, թե ինչպես և ինչու են նրանք մեկնել` որպես «փրկիչներ»:
Կամ հետևյալ օրինակը`
«Վարչապետ Էրդողանը ոտքի է ելնում Թուրքիայում բնակվող հայերին վտարելու այն բանից հետո, երբ ասվում է, թե Հայաստանի հետ սահմանը ուր որ է բացվելու է»,- գրում է «Haberturk»-ը: