Թուրքիայի կրթության նախարարը հանդիպելու է հայ շրջանավարտներին
Թուրքիայի կրթության և գիտության նախարար Նիմեթ Չուբուքչուն այսօր մասնակցելու է այդ երկրում գործող հայկական դպրոցների շրջանավարտների ավարտական միջոցառմանը: Թուրք նախարարը մասնակցելու է նաև այլ ազգային փոքրամասնությունների շրջանավարտների ավարտական միջոցառումներին: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Հյուրրիյեթ» (Hurriyet) թերթը:
Նշվում է, որ Չուբուքչուն 2011-2012 ուստարվա համար հայկական դպրոցներում որոշ դասագրքեր հայերեն դասավանդվելու նախաձեռնությամբ է հանդես եկել: Կրթության նախարարության ուսումնական ծրագրի համաձայն` շուտով սեղանին կհայտնվեն հայերեն լեզվով գրված այդ դասագրքերը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան