Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձևը հնարավոր է քվերակության դրվի այսօր
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը հնարավոր է այսօր` հունիսի 9-ին, քվեարկության ներկայացնի Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձևը,-այս մասին հայտնում է «Рейтер» գործակալությունը, հղում անելով անանուն արևմտյան դիվանագետի:
Ավելի վաղ, հայտնվել էր, որ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի` Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու մասին բանաձևն ամբողջությամբ համաձայնեցվել է և փաստաթղթի ընդունման համար որևէ խնդիր չկա:
Նշենք, որ Սանկցիաները միտված են խանգարելու Իրանի` ուրանի հարստացման ծրագրին: Ինչպես հաղորդում է BBC-ին, մի շարք պետություններ կարող է չպաշտպանեն Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելու նոր ծրագիրը, բայց նրանք օժտված չեն վետոյի իրավունքով:
Հիշեցնենք, որ ԱՄՆ ու արևմտյան մի շարք երկրներ Իրանին մեղադրում են ատոմային զենքի մշակման մեջ, ինչը թաքցնում է խաղաղ միջուկային ծրագրի անվան տակ:
Իսկ Թեհրանն այս մեղադրանքը հերքում է: