Վարչապետ. Կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում ՏՏ ոլորտի հիմնախնդիրները
«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը դինամիկ զարգացող ոլորտ է, և մեր քաղաքացիները տարեցտարի զգում են ծառայությունների որակի բարձրացումը, այդ ծառայությունների հասանելիությունը և գների նվազումը»,-այսօր մասնակցելով «DigiTec Business-2010» 3-րդ ամենամյա ցուցահանդես-ֆորումի բացմանը` հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ըստ նրա, կառավարության կողմից ձեռնարկվող միջոցառումները հենց այդ ուղղվածությունը պետք է ունենան: «Այսօր մեր ուշադրության կենտրոնում է գտնվում ոլորտի մասնագետների կողմից բարձրացվող հարցադրումների մի մեծ ցանկ, և վարչապետին կից հասարակական խորհուրդը մշտապես քննարկում է այդ հարցերը»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ վարչապետի բարձր հովանու ներքո կազմակերպվող ֆորումն անցկացվում է «Բիզնեսի և տեխնոլոգիաների երկխոսություն» խորագրով:
Տիգրան Սարգսյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել տեղական ու միջազգային ընկերությունների ներկայացրած ապրանքներին և ծառայություններին:
Հիշեցնենք, որ հունիսի 9-10-ն անցկացվող ֆորումը, կազմակերպված Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից, կոչված է նպաստելու տնտեսության տարբեր ճյուղերում տեղեկատվական, հեռահաղորդակցական և բարձր տեխնոլոգիաների (ՏՀՏ/ԲՏ) կիրառմանը:
Դրա շրջանակներում նախատեսվում է նաև տեխնոլոգիական սեմինարների, թեմատիկ կլոր սեղանների և «Start up» ֆորումի կազմակերպում: Առանձին տաղավարով ներկայացվել էին նաև ՀՀ նախարարություններում և գերատեսչություններում կիրառվող ՏՀՏ միջոցները և էլեկտրոնային կառավարման համակարգերը: Ֆորում-ցուցահանդեսի մասնակիցների թիվն այս տարի հասել է 35-ի: Բացմանը մասնակցել է նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրեն Ջաթինդեր Չիման:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա