ԱԺ-ում քիչ անց քննարկման կդրվեն «Լեզվի մասին» ու «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը
Քիչ անց Ազգային Ժողովում քննարկման կդրվեն «Լեզվի մասին» ու «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ նախատեսող նախագծերը, որոնց շուրջ բավականին երկար ժամանակ մեծ աղմուկ էր բարձրացվել, դեմ կարծիքներ են հնչել: Հիշեցնենք, որ փոփոխություններով թույլատրվում է Հայաստանում օտարալեզու դպրոցների հիմնումը:
Այսօր էլ մինչ ԱԺ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի ժամանելը, կրկին մի քանի տասնյակ ցուցարներ` տարբեր ցուցապաստառներով բողոքի ակցիա են անցկացրել Մելիք Ադամյան փողոցում` կառավարության նիստերի դահլիճի մուտքի մոտ, որտեղ այժմ իր նիստերն է գումարում ԱԺ-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան