«3 սոպրանո» նախագիծը` Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր տեղի է ունենալու «3 սոպրանո» գալա համերգը, որին մասնակցելու են օպերային թատրոնի մեներգիչներ Մագդա Մկրտչյանը, Մարինե Դեինյանը, Նունե Բադալյանը:
«3 սոպրանո» նախագծի մասնակիցները կատարելու են ՀՀ մշակույթի նախարարության պատվերով և աջակցությամբ, կոմպոզիտոր Ստեփան Շաքարյանի մշակած հայ և արևմտաեվրոպական կոմպոզիտորների շուրջ 20 ստեղծագործություններ:
Համերգին մասնակցելու են Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը` դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:
Այս մասին տեղեկացանք մշակույթի նախարարության պաշտոնական կայքից:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները