Ստամբուլում ավարտված կոնֆերանսի հռչակագրում այդպես էլ Իսրայելին դատապարտող դրույթները չեն եղել
Չնայած Թուրքիայի մեծ ցանկությանը, Իսրայելի կողմից «Ազատության նավատորմի» նկատմամբ իրականացրած ռազմական օպերացիայի դատապարման մասին դրույթներն այդպես էլ չեն ընդգրկվել Ստամբուլում ավարտված Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման կոնֆերանսի եզրափակիչ հռչակագրում: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստի (Риа Новости) գործակալությունը:
Թուրքիան, ինչպեսև ենթադրվում էր կոնֆերանսի նախօրեին, օգտագործելու էր ստամբուլյան ֆորումը Իսրայելի հերթական դատապարտման համար: Իսրայելական հատուկ ջոկատայինների գործողությունները արժանացել էին մասնակիցների սուր քննադատությանը: Բայց, միևնույն ժամանակ, ինչպես լրագրողներին հայտնել է Թուրքիայի նախագահ Գյուլը, «հաշվի առնելով այն հանգամանքը, որ Իսրայելի վերաբերյալ դրույթի ընդգրկմանը դեմ է եղել 22 մասնակից երկրներից մեկը, կոնֆերանսի կողմից Իսրայելին դատապարտող դրույթների ներառումը հռչակագրում տեխնիկապես անհնար է եղել»: