Հայաստանի երեք բռնցքամարտիկներ մտել են Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ փուլ
Հունիսի 9-ին Մոսկվայում ավարտվեցին Եվրոպայի բռնցքամարտի առաջնության քառորդ եզրափակչի հանդիպումները: Մրցակիցներին հաղթեցին Հովհաննես Դանիելյանը (48 կգ) և Հրաչյա Ջավախյանը (64 կգ): Նրանք մտան կիսաեզրափակիչ և իրենց համար ապահովեցին առնվազն բրոնզե մեդալ: Հիշեցնենք, որ նախօրեին նույնպիսի հաջողության էր հասել նաև Արթուր Խաչատրյանը (81 կգ): Այս մասին հայտնում է ՀԱՕԿ-ի մամուլի ծառայությունը:
Այսպիսով` Հայաստանի բռնցքամարտի հավաքականի երեք ներկայացուցիչներ կիսաեզրափակչում կպայքարեն եզրափակչի ուղեգրի համար:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին