Ֆրոչ. «Աբրահամի հետ մենամարտը կարող է կազմակերպվել Կանադայում»
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի գերմիջինքաշային կարգում WBC-ի վարկածով աշխարհի չեմպիոն Կառլ Ֆրոչն ասել, թե չի պատրաստվում զիջումներ կատարել Արթուր Աբրահամի հետ բանակցություններում` կապված մենամարտի անցկացման տեղի հետ: Բրիտանացի բռնցքամարտիկի խոսքերով` նրան բավարարում է միայն Կանադայի տարբերակը:
«Ես ուզում եմ ամեն ինչ կամ ոչինչ: Պատրաստ եմ մենամարտել միայն իմ պայմաններով: Այս անգամ ոչ մեկի չեմ թույլատրի իր կամքը փաթաթել վզիս: Լեհաստան կամ Մոնակո, Բեռլին կամ Նոթինգհեմ չեմ գնա: Չեմ առարկում միայն Կանադայի տարբերակին:
Թռիչքները մայրցամաքից մայրցամաք խանգարեցին ինձ` նախապատրաստվելու Կեսլերի հետ մենամարտին: Կորցրել էի նախկին թարմությունը: 5-րդ ռաունդում ուժեղ հարված հասցրեցի Կեսլերին և հնարավորություն ունեի նոկաուտի ենթարկել նրան, սակայն ինձ չբավարարեցին էներգիան ու ագրեսիվությունը: Կցանկանայի հանդիպել նրա հետ մրցաշարի կիսաեզրափակչում: Արդեն գիտեմ, թե ինչպես պետք է հաղթեմ նրան»,- Կառլ Ֆրոչի խոսքերը մեջբերել է «Boxingscene»-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան