
Հյուսիսային Կովկասի զինյալներին ֆինանսավորում են արաբական բանկերի Բաքվի մասնաճյուղերը
Գերմանիայի ազդեցիկ «Frankfurter Allgemeine Zeitung» թերթը Դաղստանում կատարած հետազոտություններից հետո եզրակացության է եկել, որ ռուսաստանյան այդ սուբյեկտում գործում են ոչ թե Ռուսաստանի, այլ շարիաթի օրենքները:
Թերթը հիշեցրել է, որ Մոսկվայի մետրոյում վերջին ահաբեկչական ակտերն իրականացրել են դաղստանցի կամիկաձե կանայք:
«Հյուսիսային Կովկասում, հատկապես Դաղստանում ուժեղացել է իսլամի նկատմամբ երիտասարդների հակումը: Դաղստանցի զինյալները ենթարկվում են իրեն Հյուսիսային Կովկասի էմիր հռչակած չեչեն զինյալների առաջնորդ Դոկու Ումարովին: Ադրբեջանի հյուսիսային շրջաններում գործող «Անտառի եղբայրներ» խմբավորումը նույնպես գործում է Ումարովի ղեկավարության ներքո: Դաղստանում այնպիսի գյուղեր կան, որ բնակչության երկու երրորդը վահաբական է: Աղքատությունն ու գործազրկությունը նպաստում են, որ արաբական երկրներից եկած փողերի հաշվին երիտասարդությունը ներգրավվի արմատական խմբավորումների մեջ: Դաղստանի զինյալները ֆինանսավորվում են արաբական երկրներից եւ արեւմտյան աղբյուրներից: Փողերը փոխանցվում են արաբական բանկերի` Ադրբեջանում գտնվող մասնաճյուղերի միջոցով: Զինյալները հզոր հովանավորներ ունեն նաեւ Ադրբեջանի հյուսիսային սահմաններում»,- համոզմունք է հայտնել գերմանական թերթը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին