Օտարալեզու դպրոցներ. «Ժառանգություն»-ը փորձում է քննարկումը յուրատիպ տապալե՞լ
Ազգային ժողովն այսօր պետք է շարունակի քննարկել «Լեզվի մասին» և «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերը, սակայն «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները, ըստ ամենայնի, փորձում են քննարկումը տապալել յուրատիպ:
Ինճպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը ԱԺ-ից, «Ժառանգության» պատգամավորները մինչև հարցի քննարկման սկսելը, ԱԺ կանոնակարգի համաձայն` վարման կարգի կիրառմամբ, անընդհատ 20 րոպեանոց ընդմիջումներ են պահանջում:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյան զգուշացրել է արդեն, որ պատգամավորները 17:00-ին անպայման ներկա գտնվեն դահլիճում, քանի որ կազմակարպվելու է քննարկված հարցերի քվեարկությունը:
Նշենք նաև, որ վարման կարգից օգտելով` ՀՅԴ խմբակացության ղեկավար Վահան Հովհանիսյանն առաջարկեց որպեսզի այսօրվա նիստն ու հարցի քննարկումը հեռարձակվի ուղիղ եթերով, որպեսզի հանրությունը ևս ականատեսը լինի այսքան կարևոր հարցի քննարկմանը: Նշենք, որ այս հարցը պետք է դրվի քվեարկության, ըստ որի էլ կորոշվի` նիստը հեռարձակվի, թե ոչ:
Այս պահի դրությամբ դարձյալ ընդմիջում է:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան