ՍԴՀԿ. Օտարալեզու դպրոցների հիմնումը դավաճանություն է
Օտարալեզու դպրոցների հիմնման նախաձեռնությունը դավաճանություն է իշխանությունների կողմից: Այսօրվա ասուլիսում նման տեսակետ հայտնեց ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը:
«Մենք այդ նախաձեռնությունը համարում ենք իշխանությունների դավաճանություն` պետականության նկատմամբ և գտնում ենք, որ այս որոշումը պետք է կասեցնել ցանկացած միջոցով»,-ներկայացնելով կուսակցության դիրքորոշումը, ասաց նա:
Ըստ նրա, իշխանություններն այսօր չեն հասկանում, թե ինչ հետևանքեր կարող են ունենալ «Լեզվի մասին» ու «Հանրակրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելը: Նշենք, որ դրանց համաձայն է հենց նախատեսվում օտարալեզու դպրոցների հիմնումը:
Նա հիշեցրեց, որ նախորդ դարում հնչակյան երիտասարդ ակտիվիստները մահափորձ են կատարել նահանգապետ Գոլիցինի նկատմամբ, ով որոշում էր կայացրել փակել հայկական դպրոցները: Անկախ պետության խորհրդանիշներն են դրոշը, գերբը, բանակն ու լեզուն, և եթե դրանցից մեկի նկատմամբ նման վերաբերմունք է դրսևորվում, ապա, ըստ Սարգսյանի, այդ երկրի անկախությունն ու ապագան իշխանությունների համար այլևս արժեք չեն ներկայացնում:
«Օտարալեզու դպրոցների բացումը հայկական դպրոցների ու կրթության հաշվին խոսում է այն մասին, որ մենք կունենանք օտար լեզվով մտածող էլիտար սերունդ, որն ապագայում կդառնա մեր երկրի շարունակությունը, և դա ամենավտնագավորն է երկրի համար: Չկա լեզու` չկա երկիր»,-ընգծեց Սարգսյանը:
Ըստ նրա, իշխանություններն այդ քայլին գնում են դրսի ուժերի` մասնավորապես Ռուսաստանի թելադրանքով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան