ՀՅԴ-ի հյուրընկալությամբ տեղի է ունենալու «Սոցինտերնի» ԱՊՀ-ի, Կովկասի և Սև ծովի հանձնախմբի ժողովը
Հունիսի 11-12-ը Հայաստանում ՀՅԴ-ի հյուրընկալությամբ տեղի է ունենալու Ընկերվար Միջազգայնականի («Սոցինտերն») ԱՊՀ-ի, Կովկասի և Սև ծովի հանձնախմբի ժողովը, որտեղ քննարկվելու են մի շարք խնդիրներ: Ժողովին մասնակցելու են 16 կուսակցություն` աշխարհի 13 երկրից` Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Հունաստան, Գերմանիա, Շվեդիա և այլն: Այս մասին ասուլիսում ասաց «Սոցինտերնի» փոխնախագահ Մարիա Թիթիզյանը:
Ժողովի օրակարգում լինելու է չորս հարց` տարածաշրջան երկրներից հակիրճ զեկույցներ, տարածաշրջանի հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանք, տարածաշրջանում ժողովրդավարության և նրա կառույցների ապահովում և ամրապնդում, ԱՊՀ, Կովկասի և Սև ծովի երկրներում սոցիալ-դեմոկրատական պլատֆորմի առաջընթաց: Երկօրյա ժողովից հետո ներկայացվելու է եզրակացություն:
««Սոցինտերն» կազմակերպությունը ճիշտ ձևով կարողանում է հասկանալ և ընկալել տարածաշրջանի երկրների քաղաքականությունը, ցանկանում է նպաստել երկրների քաղաքական դաշտի կայունացմանը, զարգացմանը»,- ասաց «Սոցինտերնի» հանձնախմբի համանախագահ Մարիո Նալբանդյանը:
Նշենք, որ «Սոցինտերնը» սոցիալ-դեմոկրատական, սոցիալիստական և աշխատավորական կուսակությունների համաշխարհային կառույց է, որը համախմբում է 170 կուսակցությունների և կազմակերպությունների աշխարհի բոլոր մայրցամաքներից:
Նշենք նաև, որ ՀՅԴ-ն 1996 թ. սեպտեմբերին նորից դարձել է Սոցիալիստական Ինտերնացիոնալի անդամ, որին կուսակցությանն առաջին անգամ անդամագրվել է 1907 թ.:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան