Թուրքիայում ավտոտրանսպորտային պատահարի արդյունքում մահացել է մեկ զինվորական
Թուրքիայում շրջվել է զինվորականներ տեղափոխող ավտոբուս, 14 զինվորական վիրավորվել է, մեկը մահացել տեղում: Այս մասին հաղորդումէ Ռեգնում լրատվական գործակալությունը` հղում անելով CNN Turk լրատվամիջոցին:
Միջադեպը տեղի է ունեցել Մարդին նահանգի Բոստանլի գյուղի մոտ:
Աղբյուրի փոխանցմամբ, երկու ծանր վիրավորների տեղափոխել են Դիարբեքիրի զինվորական հոսպիտալ, իսկ մնացած վիրավորներին ցուցաբերվել է բուժօգնություն:
Լրահոս
Տեսանյութեր
Լավագույն դրամատիկ տենորներից Արսեն Սողոմոնյանը համերգաշարով ցույց կտա՝ արվեստը չունի սահմաններ