Այսօր ՀԱՀ-ում կմեկնարկի աշխարհի առաջնությունը
Այսօր Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքում կմեկնարկի համաշխարհային ֆուտբոլի գլխավոր իրադարձությունը` աշխարհի 19-րդ առաջնությունը: Այն ողջ պատմության ընթացքում առաջին անգամ է կազմակերպվում աֆրիկյան մայրցամաքում:
Առաջնությանը կմասնակցեն 32 հավաքականներ, որից 13-ը ներկայացնում են Եվրոպան, 6-ը` Աֆրիկան, 5-ը` Հարավային Ամերիկան, 4-ը` Ասիան, 3-ը` Հյուսիսային և Կենտրոնական Ամերիկան, 1-ը` Օկեանիան: Թիմերը բաժանվել են 8 ենթախմբի` 4-ական մասնակցով: Հաջորդ փուլ դուրս կգան 1-2-րդ տեղերն զբաղեցրած ընտրանիները:
«A» խումբ- ՀԱՀ, Մեքսիկա, Ուրուգվայ, Ֆրանսիա
«B» խումբ- Արգենտինա, Նիգերիա, Կորեա, Հունաստան
«C» խումբ- Անգլիա, ԱՄՆ, Ալժիր, Սլովենիա
«D» խումբ- Գերմանիա, Ավստրալիա, Սերբիա, Գանա
«E» խումբ- Հոլանդիա, Դանիա, Ճապոնիա, Կամերուն
«F» խումբ- Իտալիա, Պարագվայ, Նոր Զելանդիա, Սլովակիա
«G» խումբ- Բրազիլիա, ԿԺԴՀ, Կոտ Դ’Իվուար, Պորտուգալիա
«H» խումբ- Իսպանիա, Շվեյցարիա, Հոնդուրաս, Չիլի
Ավելացնենք, որ աշխարհի առաջնության համար մոտ 3 մլն տոմս է վաճառվել: Այն կավարտվի հուլիսի 11-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան