Քննությունից մեկ օր առաջ. կտրվել գրքերից … վայելել երևանյան ամառային ջազն ու թույլ տալ ետին հիշողությանն անել «իր գործը»
Հոգեբանները բնական են համարում այն հանգամանքը, որ քննական շրջանում, մարդու մոտ սթրեսային իրավիճակ է ստեղծվում: Համենայնդեպս այսպիսի կարծիք ունեին հոգեբաններ Կարինե Նալչաջյանն ու «Այգ» հոգեբանական կենտրոնի փորձագետ, հոգեբան Ռուբեն Պողոսյանը:
Պարզապես, Կ. Նալչաջյանը մտահոգիչ է համարում այն, որ գնալով քննությունը դառնում է գերնպատակ: Եթե ոչ երեխայի մոտ, ապա նրա ընտանիքի համար` հաստատ:
«Այստեղ այքան են բորբոքվում կրքերը, այդքան մեծ նշանակություն է տրվում այս հարցին, որ դիմորդի վրա գերպատասխանատվություն է ընկնում»,-ասաց նա:
Հոգեբանը նշեց, որ այդ գերպատասխանատվությունը դիմորդը շատ ծանր է տանում, ինչն ազդում է անձի հոգեկան իրավիճակի և պահելաձևի վրա: Հոգեբանը խորհուրդ է տալիս դիմորդի հարազատներին չստեղծել այնպիսի իրավիճակներ, որոնք ավելի կընկճեն նրան:
Իսկ մյուս բանախոսի` Ռ. Պողոսյանի կարծիքով, այդ ընթացքում հարկավոր է ճիշտ մոտեցում ցուցաբերել, ինչու ոչ` նաև հարկավոր է հոգեբանի աջակցություն, որ դիմորդը սթրես, կամ, ինչպես նաև հանդիպում է, նևրոզ չտանի:
Միևնույն ժամանակ Ռ. Պողոսյանի կարծիքով, չափի մեջ սթրեսային իրավիճակները երբեմն նույնիսկ անհրաժեշտ են` ուժերը համալրելու համար, սակայն վտանգավորն այն է, որ նոր պայմանները կարող են ցնցումային լինել մարդու համար:
«Մենք պետք է մեր երիտասարդներին սովորեցնենք, թե ինչպես կարող են դիմակայել այդ կարգի դժվարություններին, ինչպես կարողանան այդ վիճակից դուրս գալ»,-ասաց հոգեբանը:
Մասնագետները նաև նշեցին, որ Հայաստանում քննությունը դարձնում են «կյանքի նպատակ», սակայն, իրականում այդպես չէ:
Կ. Նալչաջյանը նկատեց, որ հարկավոր է այդ շրջանում դիմորդների ընտանիքի անդամները, հարազատներն ու մտերիմները հնարավորինս փորձեն հանգիստ վերաբերվել քննությանն ու թույլ տան դիմորդին չընկճվել ու ավելորդ հոգևոր ծանրաբեռնվածության տակ չընկնել: Իսկ քննությունը, ինչպես նրանք նշեցին, Հայաստանում դարձել է «գերդաստանի հարց»:
Վերջում. Ռ. Պողոսյանը դեռևս քննության չմասնակցած դիմերդներին խորհուրդ տվեց քննությունից մեկ օր առաջ կտրվել գրքերից ու լիարժեք հանգստանալ, վայելել երևանյան ամառային ջազն ու թույլ տալ ետին հիշողությանն անել «իր գործը»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան