Դիմորդներից մեկը հեռացվել է քննասենյակից. դպրոցն ավարտել էր թռիչքային ձևով
Այսօր անցկացվում են օտար լեզուների`անգլերենի, ֆրանսերենի, գերմաներենի, իսպաներենի, իտալերենի, պարսկերենի միասնական քննությունները: Քննություններն անցկացնելու համար հանրապետությունում ստեղծվել է 33 քննական կենտրոն, իսկ ԼՂՀ-ում 2 քննական կենտրոն: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գնագատման և թեստավորման կենտրոնի տնօրեն /ԳԹԿ/ Գուրգեն Խաչատրյանը: Նշենք, որ քննությունները տևելու են եկուսուկես ժամ:
Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում ձևավորված քննական կենտրոնի ղեկավար Աստղիկ Ավետյանը հայտնեց, որ այս կենտրոնում անգլերենի քննությունը հանձնելու համար գրանցված է եղել շուրջ 220 հոգի, բացակայել է 15-ը:
Իսկ դիմորդներից մեկը քննությունը սկսելուց առաջ հեռացվել է քննասենյակից, քանի որ ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով նախարարությունից ահազանգել էին ԳԹԿ և տեղեկացրել, որ Վահագն Սիմոնյան դիմորդը դպրոցն ավարտել է թռիչքային ձևով:
Նշենք, որ այս տարի ՀՀ ԿԳՆ նախարարի հրամանով չի թույլատրվում դպորցն ավարտել թռիչքային ձևով:
Գ. Խաչատրյանը նշեց, որ բազմից հայտարարվել է, որ ՀՀ ԿԳՆ նախարարի հրամանով արգելվում է այս տարի դպրոցն ավարտել թռիչքային ձևով, սակայն անտեսելով նախարարի հրամանը (ծնողների մի մասը համաձայնության գալով դպրոցների անբարեխիղճ տնօրենների հետ), այնուամենայնիվ, որոշ աշակերտների թույլ է տրվել դպրոցը ավարտել թռիչքային ձևով:
«Սակայն դա անհետևանք չի մնացել, քանի որ հայտնաբերվել է դպրոցը թռիչքային ձևով ավարտած շուրջ 39 աշակերտ: ԿԳ նախարարի խնդրանքով մենք նրանց թույլ չենք տալիս մասնակցել միասնական քննությունների: Մենք երկու օր առաջ ԿԳՆ նախարարությունից ստացել ենք այն աշակերտների անուն ազգանունները, որոնք դպրոցն ավարտել են վերոնշյալ ձևով: Մենք նույնիսկ զանգահարել ենք այս շակերտների տուն և հորդորել չգալ քննության, որ այսպիսի սցենար չերևար, իսկ եթե եկել են, ապա մենք պարտավոր ենք նրանց թույլ չտալ մասնակցելու քննությանը»,- ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան