Շրջանավարտներից մեկը շարունակում է մնալ հիվանդանոցում. Նա առայժմ չի կարողանում քայլել
Վերջին զանգի օրը` մայիսի 21-ին վթարի հետևանքով տուժած երկու շրջանավարտներից մեկը` Հովսեփը դուրս է գրվել հիվանդանոցից:
Մյուսը` Ալլա Հովսեփյանը շարունակում է բուժում ստանալ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում: Մայիսի 31-ին նա վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է վնասվածքաբանության բաժանմունք:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում նրան բուժող բժիշկ, բ.գ.թ. Գևորգ Ալոյանն ասաց, որ աղջկա վիճակը կայուն է, սակայն դեռևս կոնքոսկրերի կոտրվածքների պատճառով Ալլան չի կարողանում քայլել: Անկողնային ռեժիմը հիվանդանոցային պայմաններում կշարունակվի ևս չորս շաբաթ, որից հետո Ալլան բուժումը կարող է շարունակել նաև տնային պայմաններում:
Երկուշաբթի օրը կիրականացվի համակարգչային տոմոգրաֆիա` ստուգելու, թե ինչ վիճակում են աղջկա կոտրված ողերը:
Հիշեցնենք, որ մայիսի 21-ի առավոտյան մինչ դպրոց հասնելը` 1988 թ. ծնված Վարդգես Մ.-ի վարած «ԲՄՎ 325» մակնիշի ավտոմեքենան` Թբիլիսյան խճուղու և Զաքարիա Քանաքեռցու փողոցի խաչմերուկում բախվել է էլեկտրական սյանը: Պատահարի հետևանքով ուղևորներ` Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի 11-րդ դասարանի սաներ, 1993 թ. ծնվածներ Հովսեփ Ա.-ն և Ալլա Ո.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն:
Պատահարի հետևանքով Հովսեփը ստացել էր երիկմաների սալջարդ, կոտրվել էր ձախ թիակը, հեռացվել էր փայծաղը:
Պատահարի հետևանքով 17-ամյա աղջիկը` Ալլան ստացել է կոնքոսկրերի, գանգոսկրի, պարանոցային ողերի կոտրվածքներ:
Նախորդող հրապարակում`
Հիվանդանոց տեղափոխված շրջանավարտների վիճակը շարունակում է մնալ ծանր
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան