Թումանյան-Նալբանդյան խաչմերուկում նոր ՍԹԱՐ բացվեց
Այսօր Թումանյան և Նալբանդյան խաչմերուկում բացվեց նոր ՍԹԱՐ սուպերմարկետ, որը ՍԹԱՐ առևտրային ցանցում թվով 14-րդն է, իսկ Կենտրոն համայնքում` 4-րդը: Սուպերմարկետը հանդես կգա որպես փոքր ֆորմատի խանութ` լրիվ ինքնասպասարկմամբ:
Ինչպես ՍԹԱՐ առևտրային ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը նշեց լրագրողների հետ զրույցում, խանութում ներդրվել են մի շարք նորագույն տեխնոլոգիաներ. Օրինակ ինքնասպասարկման կշեռքը:
Բացի այդ, առաջին անգամ Հայաստանում կկիրառվի գնի ճշգրտման մեքենա, սա այն դեպքում, երբ գինը ապրանքի վրա նշված չի լինի:
«Այժմ, արդեն կիրառելով մեր բոլոր նորամուծությունները, մենք պատրաստ ենք բացել նոր խանութներ: Այդ տարվա ընթացքում կբացվեն ևս մի քանի փոքր ֆորմատի խանութներ, որից 2-ը` Աջափնյակում և Արաբկիրում»,-ասաց գործադիր տնօրենը:
Մինչ այս խանութի պաշտոնական բացումն ու առաջին հաճախորդի խանութ մտնելը` ՍԹԱՐ խանութն օրհնեց Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը: Բացման արարողությանը ներկա էին մի շարք պաշտոնյաներ ու հյուրեր:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա