Ֆորումի մասնակիցները քննադատում են կրթական համակարգը
Այսօր կրթական համակարգը պետությունից զատ համակարգ է, այն բացարձակ շահագրգռված չէ արտադրությանը մասնագետներ տալ, պետք է այն վերափոխել, որպեզի համապատասխանի շուկայի պահանջներին: Այս կարծիքներն այսօր հնչեցին Ծաղկաձորում մեկնարկած «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումի ժամանակ: Հիշեցնենք, որ ֆորումի օրակարգում ընդգրկված են կրթության վերաբերյալ հարցեր:
«Երեխային պետք է սովորեցնել սովորել: Նրանց մոտ այսօր սխալ կողմնորոշում կա, սովորում են չպատժվելու, գովասանք ստանալու և ատեստատ ստանալու համար»,- ասաց «Նորք» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի տնօրեն Հայկ Չոբանյանը:
Սփյուռքի նախարարության ներկայացուցիչ Ժենյա Ազիզյանն առաջարկեց սոցիալական գովազդների շարք ստեղծել, ինչը, ըստ նրա, կնպաստի երեխայի նպատակային կրթություն ստանալուն:
Ֆորումին մասնակցում են ՏՀՏ ոլորտի ընկերությունների, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների մոտ 70 ներկայացուցիչներ: Ֆորումի ընթացքում քննարկվելու են կրթական պրոցեսի մասնակիցների մոտիվացիայի և հավակնությունների բարձրացման խնդիրները, կրթական ծառայությունների մատակարարների և պատվիրատուների կապի ձևավորումը, բուհերը գիտահետազոտական կենտրոններ դարձնելու ուղիները, առկա կրթական լուծումները, կթությունը բանակում և այլն:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան