Այսօր Ծաղկաձորում առանց փողկապի հանդիպում կանցկացնեն ՏՀՏ լիդերները. Թեման կրթությունն է
Այսօր Ծաղկաձոր քաղաքում կմեկնարկի «ՏՀՏ լիդերների հանդիպում» ֆորումը: Այն կշարունակվի նաև վաղը: Միջոցառման նպատակն է ոչ պաշտոնական մթնոլորտում քննարկել Հայաստանում առկա բարձր տեխնոլոգիաների զարգացման առաջնային խնդիրները, մասնավորապես ՏՀՏ ոլորտի կրթության խնդիրները:
Ֆորումի ընթացքում կրթական պրոցեսի մասնակիցների մոտիվացիայի և հավակնությունների բարձրացման խնդիրները, կրթական ծառայությունների մատակարարների և պատվիրատուների կապի ձևավորումը, բուհերը գիտահետազոտական կենտրոններ դարձնելու ուղիները, առկա կրթական լուծումները, կթությունը բանակում և այլն:
Կազմակերպիչների տեղեկացմամբ, միջոցառմանը մասնակցելու են ՏՀՏ ոլորտի ընկերությունների, կրթական ոլորտի, համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների, հասարակական կազմակերպությունների մոտ 90 ներկայացուցիչներ: Ֆորումին իրենց մասնակցությունը կցուցաբերեն ՀՀ Կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը և ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:
Ֆորումի կազմակերպիչներն են Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը, ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և ՀՀ կրթության նախարարությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան