Արցախի ապահովագրական շուկայի հարցերն են քննարկվել նախագահի մոտ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունիսի 12-ին ընդունել է Ստեփանակերտում անցկացվող Հայաստանի ապահովագրողների արտագնա համաժողովի մասնակիցներին: Այդ մասին տեղեկացնում են Արցախի նախագահի լրատվական ծառայությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի ապահովագրական շուկայի կայացմանն ու զարգացմանը, ինչպես նաեւ Արցախում մատուցվող ապահովագրական ծառայությունների տեսակների ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Բակո Սահակյանն ընդգծել է Հայաստանի ապահովագրական ընկերությունների հետ փոխշահավետ գործունեություն հաստատելու շահագրգռվածությունը` այն դիտելով որպես տնտեսության զարգացման կարեւոր գործոններից մեկը:
Հանդիպմանը մասնակցել են Արցախի Հանրապետության փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, պաշտոնատար այլ անձինք:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա