Իրինդ գյուղում տեղադրվել է Ա. Մարգարյանի արձանը
Այսօր Անդրանիկ Մարգարյանի ծննդյան 59-ամյակի կապակցությամբ` Արագածոտնի մարզի Իրինդ գյուղում տեղադրվել է նրա` սպիտակ մարմարից պատրաստված արձանը:
Արձանի բացումը նախատեսված է այսօր` ՀՀ նախագահի մասնակցությամբ: Ինչպես գյուղից հայտնեց Panorama.am-ի թղթակիցը, արձանի մոտ հավաքավել է գյուղի ողջ ժողովուրդը, այնտեղ են նաև ՀՀԿ ներկայացուցիչներ, վաղամեռիկ վարչապետի մտերիմներն ու հարազատները: Այժմ այդ հրապարակում երգ ու երաժշտություն է հնչում:
Արձանի ճարտարապետն է Լևոն Թոքմաջյանը, ով անձամբ է ճանաչել Ա. Մարգարյանին: Լրագրողների հետ զրույցում նա ասաց, որ պատահաբար չի ընտրել սպիտակ մարմարը, այն խորհրդանշում է մաքրություն:
Թոքմաջյանն ասել է, որ արձանի տեղադրման վայրը պատահաբար չի ընտրվել: Ա. Մարգարյանը սիրել է այդ գյուղն ու հաճախ այցելել այնտեղ, հենց արձանի տեղադրված վայրում է նա հանդիպել գյուղի բնակիչների հետ, լսել նրանց խնդիրները:
Համայնքի ղեկավար Ալեքսան Քոթանյանն ասաց, չնայած Ա. Մարգարյանը իր մանկության ու պատանեկության տարիներրն էլ շատ է եղել այս գյուղում, չի մոռացել գյուղը նաև վարչապետության օրոք: Իրինդում ապրում են նրա հորեղբայրները:
«Վարչապետը միշտ ուշադիր է եղել գյուղի խնդիրներին, անարձագանք չի թողել ոչ մի խնդրանք»,- ասաց համայնքապետը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին