Ավարտվեց «Սոցինտերնի» ԱՊՀ, Կովկասի և Սև ծովի հանձնախմբի ժողովը. քննարկվել են բազմաթիվ խնդիրներ
Ավարտվեց դեռևս նախօրիեն Հայաստանում ՀՅԴ-ի հյուրընկալությամբ մեկնարկած Ընկերվար Միջազգայնականի («Սոցինտերն») ԱՊՀ, Կովկասի և Սև ծովի հանձնախմբի ժողովը, որի ընթացքում քննարկվել են մի շարք խնդիրներ: Ժողովին մասնակցում էր 16 կուսակցություն` աշխարհի 13 երկրից` Ռուսաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Հունաստան, Գերմանիա, Շվեդիա և այլն:
Ժողովի օրակարգում եղել է չորս հարց` տարածաշրջան երկրներից հակիրճ զեկույցներ, տարածաշրջանի հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղղությամբ աշխատանք, տարածաշրջանում ժողովրդավարության և նրա կառույցների ապահովում և ամրապնդում, ԱՊՀ, Կովկասի և Սև ծովի երկրներում սոցիալ-դեմոկրատական պլատֆորմի առաջընթաց: Երկօրյա ժողովից հետո ներկայացվեց եզրակացություն:
«Երկօրյա այդ ժողովի ընթացքում մենք քննարկեցինք յուրաքանչյուր երկրում տիրող իրավիճակը, մտքեր, կարծքիներ փոխանակեցինք ու եկանք եզրակացությունների»,- ասաց «Սոցինտերն» կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Այալլան:
Նա նշեց, որ ժողովրդավարությունը պետք է խրախուսվի ու արմատավորվի ԱՊՀ-ում, իսկ դրան կարելի է հասնել միայն խաղաղության միջոցով, ինչին էլ ծառայում է «Սոցինտերն»-ը:
Նշենք, որ «Սոցինտերնը» սոցիալ-դեմոկրատական, սոցիալիստական և աշխատավորական կուսակցությունների համաշխարհային կառույց է, որը համախմբում է 170 կուսակցությունների և կազմակերպությունների` աշխարհի բոլոր մայրցամաքներից:
ՀՅԴ-ն 1996 թ. սեպտեմբերին նորից դարձել է Սոցիալիստական Ինտերնացիոնալի անդամ, որին կուսակցությանն առաջին անգամ անդամագրվել է 1907 թ.:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան