Մասնագետ. 2010-ը տուրիստների թվի առումով խոստումնալից է
Այս տարի` նախորդ տարվա համեմատ, Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվը զգալիերոն ավելացել է: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց Հյուրանոցների ասոցիացիայի նախագահ Հակոբ Հակոբյանը:
Նրա հաշվարկով, 2009-ին նրանց թիվը նվազել էր ճգնաժամի պատճառով, 2008-ն այդ առումով բարեհաջող տարի է եղել: «Իմ ունեցած տվյալներով, 2009-ի նույն ժամակահատվածի համեմատ ավելացել է այցելուների թիվը»,-նշեց Հ. Հակոբյանը` միաժամանակ ասելով, որ հստակ թվեր չի կարող ներկայացնել, սակայն 2008-ի և 2010-ի ցուցանիշները գրեթե հավասար են, ու 2010-ը խոստումնալից է:
Նրա տվյալներով, Երևանի Կենտրոնում հյուրանոցների ծանրաբեռնվածությունը կազմում է տարեկան 50-70 տոկոս: Իսկ Տուրօպերատորների ասոցիացիայի նախագահ Ռոբերտ Մինասյանն ավելացրեց, որ Հայաստանում ընդհանրապես հյուրանոցների զբաղվածության ցուցանիշը տարեկան ընդամենը 25-30 տոկոս է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա