Digitec Expo 2010-ն այս տարի կունենա ավելի քան 15 հազար այցելու
Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ամենամյա 6-րդ միջազգային Digitec 2010 ցուցահանդեսն այս տարի կունենա ավելի քան 15 հազար այցելու: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Այս տարի ցուցահանդեսը տեղի կունենա հոկտեմբերի 8-10-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 60 տեղական ու միջազգային ընկերություններ: Kներկայացվեն ՏՀՏ –կրթություն, էլեկտրոնային ղեկավարում, համակարգչային գրաֆիկա և մուլտիմեդիա, ինովացիոն որոշումներ բաժինները, ինչպես նաև` տեղեկատվական ու հեռահաղորդակցության սարքավորումներ և ծրագրեր, նրանց կիրառությունը ժամանակակից բիզնեսում: Եվս մեկ բաժին նվիրված կլինի ՏՀՏ շուկային:
Կ. Վարդանյանի խոսքով, Digitec ցուցահանդեսը տարեցտարի ընդարձակվում է ու ավելի շատ այցելուներ ունենում: Անցյալ տարի ցուցահանդեսին ներկա է գտնվել 12 հազար այցելու: Այս տարի ևս աջակցություն կցուցաբերվի նոր ընկերություններին, և ցուցահանդեսին կներկայանան շուրջ 30 նոր ընկերություններ: Երեխաներին քաջալերելու համար կներկայացվեն նաև ռոբոտների խմբերը:
Տեղեկատվական և հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ամենամյա 6-րդ միջազգային Digitec 2010 ցուցահանդեսը կանցկացվի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի բարձր հովանու ներքո:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա