9-րդ դասարանցիներն այսօր ավարտական-փոխադրման քննություն են հանձնում օտար լեզվից
Հանրապետության դպրոցներում 9-րդ դասարանցիներն ավարտական-փոխադրման քննություն են հանձնում օտար լեզվից: Այս մասին Panorama.am-ը տեղեկացավ Գնահատման և թեստավորման կենտրոնի մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանից:
Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող դպրոցներում 9-րդ դասարանում օտար լեզու` անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն առարկաների ավարտական-փոխադրման քննությունը են հանձնում 11499 աշակերտ: Նշենք, որ Քննությունների գնահատականներն աշակերտներին կներկայացվեն երկու օրից:
Հանրակրթական բոլոր դպրոցների 9-դ դասարանի ավարտական-փոխադրման քննություններն արդեն անցկացվել են բնագիտական` ֆիզիկա, կենսաբանություն, աշխարհագրություն և քիմիա առարկաներից, ինչպես նաև «Հայոց լեզու և գրականություն» և «Մաթեմատիկա» առարկայից: Նշենք, որ պետական ավարտական և փոխադրման քննությունները մեկնարկել են հունիսի 2-ից և կավարտվեն հունիսի 23-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան