Մանկական ուռուցքի 80-100 նոր դեպք` տարեկան
Հայաստանում տարեկան գրանցվում է մանկական քաղցկեղի 80-100 նոր դեպք: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժանմունքի ղեկավար Գրիգոր Բադալյանը:
Ինչպես նա նշեց, վիճակագրությունը հաշվում են տարվա մեջ նոր դեպքերի քանակով: Հիվանդությունը համարվում է մանկական, եթե այն նկատվում է մինչև 15 տարեկան անձնանց մոտ: Ըստ նրա, չարորակ ուռուցքներով հիվանդացությունը տարեց տարի ավելանում է: Աշխարհում վերջին տասը տարվա ընթացքում այս հիվանդության ցուցանիշն ավելացել է շուրջ 15%-ով:
«Երեխաների մոտ մանկական քաղցկեցի դեպքերը նույնպես աճում են, աշխարհում, վերջին տասը տարվա կտրվածքով, գրանցվել է մոտ 7% աճ: Ինչ վերաբերում է մեր երկրին, հիվանդության աճը նույնպես նկատվում է, սակայն վիճակը այնքան էլ տագնապալի չէ»,-ասաց Գ. Բադալյանը:
Մասնագետի հավաստմամբ, այդ հիվանդության մասին չարժե դատել թվերով, քանի որ յուրաքանչյուր հիվանդության գրանցում արդեն իսկ մեկ կյանքի վտանգ է:
Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչը նշեց, որ երեխաների մոտ շուրջ տասն անգամ ավելի շատ են բարորակ ուռուցքները: Չարորակ ուռուցքներից ամենից շատ տարածված է արյան քաղցկեղը`լեյկեմիան, որը նկատվում է հիվանդների մոտ 20-25%-ի մոտ, ապա` լիմֆոմաները` ավշային համակարգի ուռուցքները, որոնք նկատվում են 15%-ի դեպքում:
Մասնագետը նաև նշեց, որ այս հիվանդություններից հետո երեխաների մոտ հաճախ հանդիպում են կենտրոնական նյարդային համակարգի` հիմանականում գլխուղեղի չարորակ ուռուցքները, ապա երիկամի ուռուցքները, ոսկրային սարկոմաները, հերմինոգեն ուռուցքներն ու նեիրոգլաստոմաները` ուռուցքներ, որոնք առաջանում են նյարդային համակարգից:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան