Չարորակ ուռուցքը ժառանգաբար չի փոխանցվում, այլ` պայմանավորված է գենետիկորեն
Չարորակ ուռուցքները ժառանգաբար փոխանցվող հիվանդություններ չեն: Այս մասին այսօրվա ասուլիսում ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի մանկական ուռուցքաբանության բաժանմունքի վարիչ Գրիգոր Բադալյանը:
Ըստ նրա, կա միայն ուռուցքային 2 հիվանդություն, որոնք համարվում են ժառանգական:
Ինչպես մասանգետը նշեց, երեխաների մոտ ժառանգաբար փոխանցվում է աչքի ռեցինոբլաստոմա կոչված հիվանդությունը, իսկ մեծահասակների մոտ` աղիքային պոլիպոսը:
«Սակայն այդ հիվանդությունները շատ հազվադեպ են հանդիպում, և մենք չենք համարում ուռուցքը ժառանգաբար փոխանցվող հիվանդություն: Այստեղ ուրիշ խնդիր է, որ հիվադությունները պայմանավորված են գենետիկորեն»,-ասաց մասնագետը:
Գ. Բադալյանի խոսքով, այս դեպքում պետք է ուշադիր լինի հղի կինը, քանի որ նրա մոտ կարող են առաջանալ քրոմոսոմային փոփոխություններ, որոնք ժամանակի ընթացքում կարող են բերել չարորակ ուռուցքի զարգացման:
Այսպիսով` ուռուցքային հիվանդությունները ժառանգական չեն, բայց պայմանավորված են գենետիկական խնդիրներով: Բայց մանկական ոռուցքաբանությունը, ինչպես բանախոսը նշեց, շատ հարցերում տարբերվում է մեծահասակների մոտ գրանցված հիվանդությունից: Երեխաների մոտ այս հիվանդությունը արագ է ընթանքում, և եթե մեծերի մոտ հիվանդության գաղտնի փուլը տևում է 1-2 տարի, ապա երեխաների մոտ այն ամիսներ է տևում և արագ է ընթանում, զարգանում:
Մասնագետի խոսքերով, երեխաների մոտ հիվանդությունը կկրկնվի՞, թե՞ ոչ, ավելի վաղ շրջանում է հայտնի դառնում: Այսինքն ռիսկային ժամկետն, ի տարբերություն մեծահասկաների, ավելի կարճ է: Ինչպես մեկնաբանեց Գ. Բադալյանը, եթե բուժումից հետո երկու տարվա ընթացքում հիվանդի մոտ հիվանդությունը գլուխ չի բարձրացնում, ապա նա համարվում է լիովին բուժված:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան