Կրթության հարցերին նվիրված «առանց փողկապների հանդիպում»-ն անցել է առանց ոլորտի մասնագետների
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունների ղեկավարների հերթական «առանց փողկապների հանդիպում»-ը տեղի է ունեցել անցած հանգստյան օրերին Ծաղկաձորում:
Հանդիպմանը սպասվում էր կրթության ոլորտի մասնագետների մասնակցությունը, մասնավորապես` ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի: Բայց ոչ նախարարը, ոչ էլ ոլորտի որևէ այլ պաշտոնյա չեն մասնակացել: Ըստ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի, հավանաբար, ԿԳ նախարարությունը այսօր զբաղված է քննությունների կազմակերպմամբ ու անցկացմամբ, և այդպիսով նրանք կարճաժամկետ խնդիրը փոխարինել են երկարաժամկետ խնդրով:
Ավելացնենք, որ հանդիպման մասնակիցները քննադատել են Հայաստանի կրթական համակարգը, նշելով, որ այն իրենից ներկայացնում է պետությունից առանձին համակարգ, որն ընդհանրապես շահագրգռված չէ մասնագետների պատրաստմամբ:
Կ. Վարդանյանի խոսքով, հանդիպման ընթացքում շեշտը դրվել է երեք հիմնական խնդիրի վրա. սովորողների մոտ մոտիվացիայի բացակայնություն, արտադրողների ու կրթական ծառայությունների պատվիրատուների միջև կապի ձևավորում, բուհերը գիտա-հետազոտական կենտրոնների վերածման ուղիների որոնում: Մի շարք առաջարկությունն են եղել, որոնք վերջնական տեսքի բերելուց հետո ներկայացվելու են կառավարությանը:
Անդրադառնալով հանդիպմանը ոլորտի մասնագետների բացակայնությանը, Կ. Վարդանյանը նշեց, որ այդ փաստն իրեն այնքան էլ չի ընկճել: Նրա կարծիքով, ավելի կարևոր է ՏՏ ոլորտի մասնագետների մասնակցությունը: «Կարևոր է, որ մենք` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ներկայացուցիչներս, կրթության վերաբերյալ գայինք միասնական կարծիքի», - ասաց նա:
Նշենք, որ նախորդ տարի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին բյուջեից հատկացվել է 200 միլիոն դրամ, այս տարի այդ գումարը նվազել է երեք անգամ` հասնելով 80 միլիոն դրամի: Նվազել է նաև Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության ֆինանսավորումը. եթե նախորդ տարի բյուջեից Միությանը հատկացվել էր 30 միլիոն դրամ, ապա այս տարի` ընդամենը 12 միլիոն դրամ: Կ. Վարդանյանը նշեց, որ ֆինանսավորման նվազեցումը կապված է ճգնաժամի հետ:
Չնայած ֆինանասավորման նվազեցմանը, Միությունը շարունակում է կազմակարպել միջոցառումներ: «Միջոցառումները ոչ միայն շարունակվում են, այլ նաև ավելանում են:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան