12-15 տոկոս աճ է նախատեսվում շինարարության ոլորտում
Այս տարի շինարարության ոլորտում 12-15 տոկոս աճ կգրանցվի: Այսօր նման կանխատեսումով ասուլիսում հանեդս եկավ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանը` ավելացնելով, որ իր կանախատեսումները հիմնված են փաստացի կատարվող աշխատանքների վրա:
«Անցած տարվա համեմատ բավականին աճ կլինի: Այս տարվա տվյալներով անցած տարվա համեմատ մոտ 12-15 տոկոս աճ կունենանք»,-ասաց նա:
Նա նաև հայտարարեց, որ եթե կիսակառույց շենքերի սեփականատերերը կառավարությանը ներկայացնեն հիմնավորված փաստաթուղթ, թե այս գումարի դեպքում ինքը շինարարությունը կավարտի, ապա կառավարությունում դրա շուրջ քննարկում կլինի և համապատասխան պետական աջակցություն կցուցաբերվի:
Խոսելով շինարարության ոլորտում մասնավոր ներդրումների մասին, նախարարն ասաց, որ 20 մլն դրամի պայմանագիր է կնքվել Սյունիքում և Կոտայքում ներդրումներ կատարելու վերաբերյալ, ևս 10 մլն դրամի պայմանագրի կնքում նախատեսված է Երևանի համար:
«Ներդրումների առումով այս տարի որոշակի աշխուժություն կա, մենք լուրջ աշխատանքներ ենք իրականցնում այդ ուղղությամբ, բավականին հետքրքրություն կա շինարարության ոլորտի նկատմամբ, ուզում եմ ասել, որ նախորդ տարվա համեմատ ներդրումները զգալիրոն կավելանան»,-ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա