Միշա Ալոյանը մրցակցությունից դուրս էր և հռչակվեց Եվրոպայի չեմպիոն
Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում կայացած Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունում ՌԴ հավաքականը մինչև 51 կգ քաշային կարգում ներկայացնող Միշա Ալոյանը եզրափակիչ մենամարտում 4:1 հաշվով պարտության մատնեց անգլիացի Հալիդ Յաֆալին և արժանացավ Եվրոպայի չեմպիոնի կոչման:
«Յաֆալի հետ արդեն մենամարտել եմ երեք տարի առաջ, Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Այն ժամանակ հաղթեցի 19:5 հաշվով: Այժմ նա շատ ավելի լավ էր մենամարտում. ավելի փակ էր գործում և տիրապետում էր լավ հարվածների: Սխալվել չէր կարելի: Մեկ հարվածը կարող էր ամեն ինչ վճռել: Ուստի ես փորձում էի զսպել զգացումներս: Իսկ անկյունից ճիշտ խորհուրդ էի լսում` թուլանալ և մենամարտել սեփական ոճով: Երրորդ ռաունդում զգացի նրա շարժումները և սկսեցի հարվածել այնպես, ինչպես պետք էր: Իսկ երբ մրցակիցը նյարդայնանում է և փորձում է գրոհել, այլ բանի կարիք չեմ զգում»,- Միշա Ալոյանի խոսքերը մեջբերել է sportbox.ru-ն:
Լրահոս
Տեսանյութեր
Կլինի այնպիսի մի շաբաթ, երբ որ այդ լուրը գուցեև ճիշտ լինի. Ավանեսյանը՝ ՔՊ-ի թիրախում լինելու մասին