Քաղաքական 17:57 14/06/2010

Ահաբեկչությամբ դեպի նեոօսմանիզմ

Հեղինակ` Արմեն Մինասյան

Հունիսի սկզբից և հատկապես վերջին մի քանի օրերին Թուրքիայի ներկայությունը միջազգային լրահոսում ու մասնավորապես արևմտյան մամուլի քննարկումներում բավականին շոշափելի է դարձել: Թեպետ դա նաև միջազգային քաղաքական գործընթացների` ամառային գործոնով պայմանավորված պասիվության արդյունք է, բայց բոլոր դեպքերում ինտենիսվ քննարկումների գլխավոր գործոնը թուրքական իշխանությունների ակտիվությունն է:

Իրավիճակն ու հարցադրումներն այս առումով հակիրճ ներկայացված են գերմանական «Թագես Շպիգել» թերթի անդրադարձում. «Իսրայելի հետ հարաբերություններում ճգնաժամ, Իրանի վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևին դեմ քվեարկություն, ինչպես նաև Սիրիայի, Լիբանանի ու Հորդանանի հետ ազատ առևտրի գոտի ստեղծելու որոշում, որն ընկալվում է որպես Եվրամիության այլընտրանքը համարվող «Մերձավորարևելյան միության» միջուկ. Թուրքիան տարանջատվո՞ւմ է Արևմուտքից»:

Միանգամից նշենք, որ նույն թերթն իր ակնարկում, անդրադառնալով Թուրքիայի արտաքին քաղաքականությանն ու տարածաշրջանում ստեղծված իրավիճակին ամփոփում է. «Սառը պատերազմի տարիներին Անկարան ՆԱՏՕ-ի հավատարիմ դաշնակից էր հարավարևելյան ճակատում: Այսօր Թուրքիան սեփական նպատակներն է հետապնդում: Եվ այդուհանդերձ Եվրոպայի ու ԱՄՆ-ի շահերից է բխում, որ տարածաշրջանում Թուրքիան առաջին համարով հանդես գա: Արևմտյան քաղաքական գործիչները, մասնավորապես իրաքյան պատերազմով և Մերձավորարևելյան հակամարտությունում ԱՄՆ միջնորդական ջանքերի ակնհայտ պրոիսրայելական կեցվածքով, վակուում են ստեղծել: Եգիպտոսն ու Ծոցի նավթային երկրները քաղաքականապես շատ թույլ են, որպեսզի այդ բացը լրացնեն: Իսկ գերիշխող դիրք ունեցող Իրանից ոչ միայն Արևմուտքն է վախենում, այլև հենց տարածաշրջանի երկրների մեծ մասը: Մնում է Թուրքիան: Այդ աշխարհառազմավարական հնարավորությունն է, որ Էրդողանի կառավարությունը փորձում է բռնել երկու ձեռքով: Արևմուտքն ու Արևելքը պետք է ենթարկվեն նրան»:

Սկզբունքորեն այս ամփոփման մեջ ամեն ինչ ասված է` վերջին օրերի անցուդարձի էության մասին: Սակայն, դա որոշակիորեն մանրամասնելու կարիք ունի: Սկսենք «Ազատության նավատորմի» միջադեպից:

Թվում է` այս թեմայի շուրջ արդեն հնարավոր ամեն ինչ ասվել է: Բայց դա այդպես չէ, քանզի մինչ օրս էլ շարունակվում են իրականությունից կտրված ու զգացմունքային արձագանքները: Ժամանակ խնայելու համար ընթերցողին առաջարկում ենք ծանոթանալ ռուս հայտնի հրապարակախոս Յուլիա Լատինինայի «PR-տեռորիզմ» հոդվածին:

Հեղինակը միջադեպի վերլուծության արդյունքում ուշադրություն է հրավիրում մի շարք հանգամանքների վրա: Չնայած պնդումներին, թե նավատորմը որպես հումանիտար օգնություն սննդամթերք է տեղափոխել Գազա, սակայն պարզվել է, որ տեղափոխվող բեռը եղել է ցեմենտ և ամրան (арматура): Եվ ամենագլխավորը` թուրքական իշխանությունների ու քարոզչության կողմից խաղաղ իրավապաշտպաններ ներկայացվող անձինք իսրայելական զինվորականների հրահանգներին պատասխանել են «Կորի գնա քո Օսվենցիմը» և «Հիշեք Հայբարի մասին, ջհուդներ, Մուհամեդի բանակը վերադառնում է» գոչյուններով (Հայբարն այն վայրն է, որտեղ մահմեդականները կոտորել են հրեաներին):

Թուրքական սադրանքի վրա լույս սփռող գլխավոր հանգամանքը սակայն այլ է: Հոդվածագրի դիտարկումների այդ հատվածը ներկայացնում ենք ամբողջությամբ` պահպանելով ոճը.

«Վերլուծենք նավատորմի կազմը: Վեց նավ, որոնք տանում են 10 հազար տոննա բեռ (այնքան, որքան կարելի է տեղափոխել մեկ նավով):
Հարց. ինչո՞ւ են վեց նավ տեղափոխում 10 հազար տոննա բեռ, այն էլ` ցեմենտ:
Պատասխանը կարելի է գտնել` հայացք գցելով նավատորմի ֆլագմանին` Navi Marmara-ին: Այն բեռնանավ չէ, այն 1080 ուղևորի համար նախատեսված զբոսանավ է, ովքեր ավելի շատ կուտեին, քան կարող էին տեղափոխել: Եվ ովքե՞ր էին գնում այդ նավով: 700 իրավապաշտպաններ` հանած նրանց շարքերում քողարկված լավ պատրաստված 100 գրոհայիններ:
Հենց այս փաստն էլ` զբոսանավ, 100 , 600 ապուշ, մեզ տալիս է եզրակացության բանալին: Ի՞նչ էր մտածված: Կոտորած:
Կրկնենք: 600 օգտակար ապուշներ (հիմար քյաֆիրներ, որոնք պիտանի են միայն այրելու համար, կամ` մահմեդականներ, որոնք, ինշալլահ, կդառնան շահիդներ) և 100 գերազանց պատրաստված գրոհայիններ, ովքեր կյանքին հրաժեշտ տալու մտադրություն չունեին: Նրանց հագին կար զրահաբաճկոն, ունեին գիշերային տեսանելիության ակնոցներ, կապի միջոցներ` ամեն ինչ, ինչը պետք է կենդանի մնալու համար: Սովորական գրոհայինն իր հետ վերցնում է ինքնաձիգ, զրահաբաճկոն չի վերցնում: Սրանք տարօրինակ գրոհայիններ էին. Զրահաբաճկոնը վերցրել են, իսկ ինքնաձիգ` ոչ:

Խնդիրը պարզ է. իսրայելցի զինվորը իջնում է տախտակամած, գիշեր է, դանակներով ու ամրաններով զինված հարյուր հոգի հարձակվում են նրա վրա, իսկ շրջակայքում յոթ հարյուրն են: Նպատակը` որպեսզի իսրայելցի զինվորները կրակ բացեին բոլոր յոթ հարյուրի ուղղությամբ: Կարևորը ոչ թե սպանելն էր, այլ կոտորած սադրելը:

Կազմակերպիչները սխալվել էին միայն մեկ հարցում. նրանք որոշել էին, որ նավին կապված ուղղաթիռն ու կողքից դանակահարված զինվորը անկանոն կրակ կբացեն:
Բայց ստացվեց այնպես, որ տախտակամած իջած չորրորդ մարդը` սերժանտ Ս.-ն իջավ ու նկատեց, որ իր բոլոր երեք հրամանատարները, ովքեր առաջինն էին իջել, վիրավոր են կամ պատանդ են վերցվել: Այդ պահին նա ոչ թե սկսեց անկանոն կրակել, ոչ թե գոռաց` «բոլորին մորթեք», այլ` հրամանատարությունն իր վրա վերցրեց:

Շատերն ասում են, որ Իսրայելի պաշտպանության բանակն այս գործողությունը տապալել է և ինչ-որ բան չի կարողացել կազմակերպված անել: Ես կարծում եմ, որ բանակն այս գործողությունը փայլուն ձևով է արել` զինվորների պատրաստման իր համակարգի շնորհիվ: Այդ պատրաստվածության արդյունքում է, որ արյունահեղ տախտակամածին իջած սերժանտը` առանց հրամանատարների, զինված միայն ատրճանակով, դեմ դուրս գալով 600 ոչխարների ու 100 ահաբեկիչների, գլուխը չի կորցրել ու չի սկսել կրակել:
Navi Marmara-ն պետք էր կոտորած սարքելու համար, որտեղ հարյուրավոր թիրախների թիկունքում հարյուրավոր սադրիչներ էին թաքցված»:

Վերը ներկայացվածին հակափաստարկ բերելն, ըստ էության, անհնար է: Ուստի կարելի է ապացուցված համարել, որ «Ազատության նավատորմը», որը Գազա էր գործուղվել թուրքական իշխանությունների հրահանգով ու հետագա PR-ի ու քարոզչության համար ստացավ թուրքական պետության աջակցությունը` սկսած նախագահից մինչև վերջին պաշտոնյան, համալրված է եղել պրոֆեսիոնալ գրոհայիններով, որոնց խնդիրն է եղել սադրել զանգվածային սպանդ:

Ակցիայի կազմակերպիչը, ինչպես արդեն հայտնել ենք, թուրքական Մարդու իրավունքների և հումանիտար օգնության հիմնադրամն էր: Այս կառույցը, որը որոշ տվյալներով հիմնադրվել է թուրքական պետության նախաձեռնությամբ ու օժանդակությամբ 90-ականների սկզբին, իր գոյության ընթացքում գրոհայիններ ու ահաբեկիչներ է մատակարարել Բոսնիա, Չեչնիա, Պաղեստին ու Աֆրիկա ու այլ թեժ կետեր: Հետևաբար կարելի է չկասկածել, որ հենց այդ կառույցն էլ անհրաժեշտ պրոֆեսիոնալների հավաքագրում է իրականացրել «խաղաղասիրական ակցիայի» համար: Համենայնդեպս իսրայելական ԱԳՆ-ի հաղորդմամբ, ձերբակալվածների թվում եղել են վարձկան-ահաբեկիչներ ոչ միայն Թուրքիայից, այլև` Լիբանանից, Սիրիայից, Սուդանից և այլ մահմեդական երկրներից:

Սա իր հերթին վկայում է, որ Թուրքիան քաղաքական շահերը սպասարկելու համար պետական մակարդակով ահաբեկչական գործունեություն է վարում:

Վերադառնանք միջադեպին: Կասկածից վեր է, որ միջադեպը` անկախ արդյունքներից, Թուրքիան փայլուն օգտագործեց իսլամական աշխարհի լիդերությունը ստանձնելու հարցում լուրջ առաջընթաց ապահովելու համար: Հրապարակային դաշտում` զանգվածային գիտակցության համար, ընկալելի թուրքական ծայրաստիճան վրդովմունքն ու գրեթե նույն պատճառով արևմտյան երկրների ու բյուրոկրատացված միջազգային կառույցների իներտ կեցվածքը նպաստեցին, որ Անկարան այս միջադեպից անհրաժեշտ բոլոր դիվիդենտները ստանա:

Ձեռքբերումներն ամրապնդելու ու ավելացնելու նպատակով պաշտոնական Անկարան օգտագործեց արդեն հաջորդ առիթը` Իրանի միջուկային խնդրի շուրջ ստեղծված վիճակը…

Շարունակելի



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:29
Դատական համակարգին առնչվող բոլոր խնդիրները կապված են նաև քաղաքականություն մշակող մարմնի հետ. Սրբուհի Գալյան
Այսօր Հայաստանի դատական իշխանության օրն է: Օրվա առթիվ կազմակերպված պաշտոնական միջոցառմանը մասնակցել և ելույթ են ունեցել Փաշինյանը, Խաչատուրյանը,...
Աղբյուր` Panorama.am
17:20
Խոշոր ավտովթար՝ բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար «Գազել»-ն ու «Toyota Prado»-ն
Հունվարի 12-ին, ժամը 15:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցում բախվել են Սպիտակ-Վանաձոր երթուղին սպասարկող մարդատար...
Աղբյուր` Panorama.am
15:50
Չեխական ռեստորանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վեց մարդ է զոհվել
Չեխիայի արևմտյան Մոստ քաղաքի ռեստորանում պայթյուն է որոտացել, ինչի հետևանքով վեց մարդ է զոհվել։ Դեպքի մասին հայտնում է CTK լրատվական...
Աղբյուր` Panorama.am
15:33
Փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում կանխվել է հրդեհի տարածումը դեպի անտառային հատված
ՆԳՆ փրկարար ծառայություն «Հունվարի 11-ին, ժամը 22։53-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն...
Աղբյուր` Panorama.am
14:46
Փաշինյանը փորձում է համոզել, որ խաղաղություն չի մուրում
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Ոչ պարտադրվածն է խաղաղություն, ոչ մուրացածը:  Խաղաղությունը կառուցում են, ու...
Աղբյուր` Panorama.am
14:31
Կոռուպցիա չկա, ուղղակի ըննդիմությունը ռիսկեր է տեսնում ու նսեմացնում Սինգապուրի վերածված Երևանը. Քրիստինա Վարդանյան
Երևանի ավագանու անդամ, բժշկական գիտությւոնների թեկնածու, դոցենտ Քրիստինա Վարդանյանը գրում է. «Ժամանակակից բնապահնանությունը երևանյան...
Աղբյուր` Panorama.am
14:20
Առաջիկա շաբաթվա եղանակի տեսությունը
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ Երևան քաղաքում`      Հունվարի 12-ի ...
Աղբյուր` Panorama.am
13:12
Շերեմետևոյում ռումբի սպառնալիքի համար մեղադրվող տղամարդը բերման է ենթարկվել
ՌԴ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Նիժնեկամսկից Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայան ժամանած ինքնաթիռում ռումբի սպառնալիքի...
Աղբյուր` Panorama.am
12:37
Հայր և 15-ամյա որդին վիճաբանության ժամանակ դшնшկшհարվել են և տեղափոխվել հիվանդանոց
 Հունվարի 8-ին, ժամը 23։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Իջևանի...
Աղբյուր` Panorama.am
11:42
Հրդեհ՝ Հյուսիսային պողոտայում
ՆԳՆ Փրկարար ծառայությունից հայտնում են, որ հունվարի 12-ին, ժամը 08:84-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է...
Աղբյուր` Panorama.am
10:48
Շվեյցարիան առաջարկել է կազմակերպել Պուտինի և Թրամփի հանդիպումը
Շվեյցարիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել հանդիպում Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի միջև՝...
Աղբյուր` Panorama.am
10:14
Լոս Անջելեսի ոստիկանությունը հրաժարվել է ձերբակալել հրդեհների ենթադրյալ մեղավորին
Լոս Անջելեսում ոստիկանությունը տղամարդուն հրկիզման մեղադրանք չի առաջադրել այն բանից հետո, երբ տեղի բնակիչները նրան բռնել են հրկիզման...
Աղբյուր` Panorama.am
09:52
ՀՀ տարածքում կա փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
ՆԳՆ Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: «Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
22:43
Ավելի քան մերկապարանոց է Հայրենիքի և Պետության հակադրումը, ինչպես և Հայաստանի և Հայոց պատմությունների հակադրումը․․․
«ՔՊ վերնախավում կարծես ազգային ուրացման տեքստերի մրցույթ է հայտարարված։  Տպավորություն է, թե քնում են ու մտածում, էլ ինչ անեն ու...
Աղբյուր` Panorama.am
22:35
Այն արտաքին քաղաքականությունը, որ վարում ենք` Իրական Հայաստանի գաղափարախոսությունն է. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի և Վահագն Խաչատուրյանի գլխավորությամբ Իջևանում տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին:...
Աղբյուր` Panorama.am
22:25
Այս տարվա թրենդը տոպրականման պայուսակներն են. ոճաբան
«Модного приговора»-ի հաղորդավար, ոճաբան Ալեքսանդր Ռոգովը կոչ է արել 2025 թվականին կրել տոպրականման պայուսակներ։ Այս մասին նա գրել է...
Աղբյուր` Panorama.am
22:04
Նեյմարը 2024-ին Ալ-Հիլալում 42 րոպե խաղալու համար վաստակել է 101 մլն եվրո
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը 2024 թվականին վաստակել է 101 միլիոն եվրո։ Սակայն ֆուտբոլիստը խաղադաշտում անցկացրել է ընդամենը 42 րոպե։...
Աղբյուր` Panorama.am
21:40
Տպավորություն կա, որ հասարակության բավականին լուրջ զանգված տառապում է հիշողության կորստով, իսկ պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Մելիքյան
«Հատկապես հիմա հանրամատչելի այն փաստերը, որոնք կարող են համարվել ոչ վաղ անցյալի պատմության դասեր, շատ կարևոր են։ Ֆիլմում փաստերը, որոնք...
Աղբյուր` Panorama.am
21:08
Նոր Սարդարապատի հույս չկա, մենք այն ժամանակ հաղթեցինք, երբ թիկունքից հասավ արցախյան հեծելազորը
Այսօր կայացել է «Կեղծ խաղաղության գինը» խաղարկային էլեմենտներով փաստավավերագրական ֆիլմի պրեմիերան։
Աղբյուր` Panorama.am
20:09
The Sun. Ստրասբուրգում տրամվայի բախման հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ
Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքի երկաթուղային կայարանում երկու տրամվայի բախման հետևանքով առնվազն 30 մարդ է տուժել։ Այս մասին գրում է The Sun-ը։...
Աղբյուր` Panorama.am
19:45
Վերին Խոտանան գյուղում այրվել է մոտ 10 հա բուսածածկույթ
Հունվարի 11-ին, ժամը 13։37-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վերին Խոտանան...
Աղբյուր` Panorama.am
19:35
Լուկաշենկոն հավանություն է տվել ԵԱՏՄ պայմանագրի փոփոխությունների նախագծին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավանություն է տվել Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի (ԵԱՏՄ) փոփոխությունների մասին...
Աղբյուր` Panorama.am
19:11
Երկրաշարժ՝ Հայաստանում
Հունվարի 11-ին, տեղական ժամանակով ժամը 18:31-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 14։31-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:58
Զուրաբիշվիլի. Ընդդիմությունը չէր նախապատրաստվել ընտրություններին ըստ անհրաժեշտության
«Լավ է կանգնել, բայց ավելի լավ է նախապատրաստել այն, ինչ մեզ պետք է վաղվա համար, ճգնաժամից դուրս գալու ելքը ազատ ընտրություններն են, և մենք...
Աղբյուր` Panorama.am
18:47
Շոլցը հաստատվել է Գերմանիայի կանցլերի թեկնածու
Օլաֆ Շոլցը Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության կողմից պաշտոնապես հաստատվել է որպես Գերմանիայի կանցլերի թեկնածու։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
18:20
Կառավարությունը փորձում է ԶՈւ զինծառայողների հաշվին կրճատումներ անել այս տարվա ծախսերում. Գեղամ Մանուկյան
«Հիմա ամենազավեշտալին. նման առաջարկ անում են, քանի որ, բռնվեք, զարգացել է ճանապարհաշինությունը»
Աղբյուր` Panorama.am
18:08
Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Հունվարի 11-ին՝ ժամը 17:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանում մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր։ Միջպետական և հանրապետական...
Աղբյուր` Panorama.am
17:50
Ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայան
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը, ում երեկ քրեական ոստիկանությունը ձերբակալել էր իր ընկերների հետ՝ ապօրինի զենք պահելու անհիմն կասկածանքով, ապա ազատ...
Աղբյուր` Panorama.am
17:43
Արամ Առաջինը վստահեցրել է նորընտիր նախագահին՝ Լիբանանի հայ առաքելական համայնքը նրա կողքին է
Մեծի տանն Կիլիկիո Արամ Առաջին կաթողիկոսը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Այս մասին հայտնում են Կիլիկիո...
Աղբյուր` Panorama.am
17:25
Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան
«Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր, եթե լիներ մեքենայում և դրանով էր պայմանավորված, որ նա մեզ հետ չէր։...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}