1064 դիմորդ անբավարար է ստացել «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությունից
Հրապարկվել են «Ֆիզիկա» առարկայի միասնական քննության արդյունքները: Այս մասին Panorama.am-ին հայտնեց Գնահատման և թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) մամուլի պատասխանատու Գայանե Մանուկյանը:
Քննությանը մասնակացած 3871 դիմորդից դրական միավորի շեմը չի հաղթահարել 1064 դիմորդ, այսինքն` մասնակիցների 27,49 տոկոսը:
17.5-20 միավոր է ստացել 299 դիմորդ, 13.5-17.25 միավոր է հավաքել 806 դիմորդ, 7.5-13.25 միավոր է հավաքել 1702 դիմորդ:
«Ֆիզիկա» առարկայի միասնական քննության միջին միավորը 10,5-ն է: «Ֆիզիկա» առարկայից միասնական քննությանը դիում-հայտ ներկայացրած 4101 դիմորդից քննությանը բացակայել է 230-ը: Նշենք, որ «Ֆիզիկա» առարկայի միասնական քննությունն անցկացվել է հունիսի 8-ին: