Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը ավելի քան 100 տոկոսվ ավելացել է
Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 109.4 տոկոսով: Ըստ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, 2010թ. հունվար-մարտին հանրապետություն են ժամանել 92955 զբոսաշրջիկներ, 2009թ. նույն ժամանակաշրջանի 84995 զբոսաշրջիկների դիմաց:
Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 90950 մարդ կամ 2009թ. հունվար-մարտի նկատմամբ ցուցանիշի աճի տեմպը կազմել է 107.1%:
Ըստ հյուրանոցային տնտեսություններից ստացված հաշվետվությունների տվյալների` 2010թ. հունվար-մարտին ՀՀ այցելած զբոսաշրջիկների 19.7%-ը բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, իսկ 80.3%-ը` ոչ ԱՊՀ երկրներին: Ոչ ԱՊՀ երկրներից Հայաստան հիմնականում ժամանում են Ֆրանսիայից, Գերմանիայից, Միացյալ Թագավորությունից, ԱՄՆ-ից, Իրանից ու այլ երկրներից:
Հայաստան ժամանածների 38.9 տոկոսը գալիս են գործնական նպատակներով, 21.3-ը` հանգստի ու ժամանցի, 1 տոկոսը` բուժման, 38.8 տոկոսը` այլ նպատակներով:
Հայաստանից մեկնողների 10.7 տոկոսը այլ երկիր է գնում գործնական, 14 տոկոսը` ժամանցի, 75.3 տոկոսը` այլ նպատակներով:
Ազգային վիճակագրական ծառայությունից հիշեցնում են, որ բերված տվյալներն արտացոլում են միայն հյուրանոցներում և հյուրանոցային հանգրվաններում հաշվառված զբոսաշրջիկներին, ինչպես նաև միայն զբոսաշրջիկական կազմակերպությունների կողմից կազմակերպված զբոսաշրջիկների թվաքանակը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա