Ջուզեպե Վերդիի «Աիդա» օպերայի պրեմիերան կկայնա ոչ թե հունիսին, այլ աշնանը
Թեև արդեն փորձերն ավարտվել են, սակայն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսին նախատեսված Ջուզեպե Վերդիի «Աիդա» օպերայի պրեմիերան կկայանա աշնանը: Այս մասին Panorama.am-ի թղթակցին հայտնեց մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Գայանե Դուրգարյանը:
«Օպերան կբեմադրվի աշնանը: Դժվարություններ են առաջացել սցենոգրաֆիայի հետ. դեկորները բավականին շատ են, մեծ ու շքեղ, ձեռքի աշխատանք ու դեռ ամբողջությամբ պատրաստ չեն: Ամբողջությամբ պատրաստ չեն նաև մասնակիցների հագուստները»,- ասաց նա:
Նշենք, որ Իտալացի աշխարհահռչակ օպերային ռեժիսոր Մարիո Կորադինիի բեմադրությամբ և աշխարհահռչակ օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի մասնակցությամբ օպերայի բեմադրությունը իրականացնում է մշակույթի նախարարությունը Իտալիայի կառավարության հետ համատեղ:
Ջ.Վերդին իր հանրահայտ օպերան գրել է 1870թ. հին հունական էպոսի հիման վրա: Օպերայի պրեմիերան կայացել է 1871թ. դեկտեմբերի 24-ին Կահիրեում: «Աիդայում» պատկերված է եգիպտական հին փարավոնների և Նուբի ցեղի բախումների ժամանակաշրջանը: Այն սիրո և նվիրումի հիանալի օրինակ է, որը պատմում է հայրենիքի, ծնողների և մերձավորի հանդեպ սիրո հնարավոր դրսևորումների մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները