«Այս տարի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության գնահատակնների որոշակի բարձրացում կլինի»
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը անդրադառնալով «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության թեստերի բարդությանը, նշեց, որ, իհարկե, թեստերը բարդ են եղել, այստեղ երկմտելու կարիք չկա:
Նրա խոսքով, մեր պահանջները մայրենի լեզվի նկատմամբ շատ են և թեստերի մասնագետները, ովքեր ունեն գիտնականի համբավ, փորձել են իրենց մասնագիտական հմտություններով, ինչպես նաև հիմք ընդունելով դպրոցական ծրագրերը` գրել թեստերը:
«Մտածել, որ մեկ տարվա մեջ կփոխվի մեթոդաբանությունը, կարծում եմ, սխալ է»,- հավելեց նա: Ըստ նրա, թեստերը բարդ են եղել բոլորի համար:
«Ես այստեղ տեսնում են մասնագիտական դրոշը բարձր պահելու ցանկություն, թեստերի հեղինակները առաջնորդվել են երևի այն սկզբունքով, ինչքան բարդ, այնքան լավ, սակայն այդպես չպետք է լինի»,- հավելեց ԿԳ նախարարը:
Նա նշեց, որ հայոց լեզվի թեստի բարդությունից դիմորդները բողոքել են նաև անցած տարի:
Նախարարի կարծիքով, այս տարի «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մասնակցած դիմորդների գնահատակնների որոշակի բարձրացում կլինի:
«Ես իրավասու չեմ ասել, թե քանի բալ կբարձրանան գնահատականները, սակայն կարծում եմ, որ որոշակի բարձրացում կլինի»,-ասաց նա:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան